Բաժիններ՝

Սխտորը՝ որպես դեղամիջոց

Սխտորը հնագույն ժամանակներից օգտագործվել է ժողովրդական բժշկության մեջ։ Բույսի ֆիտոնցիդների մանրէասպան հատկությունների մասին գրվել է անդրանիկ բժշկական գրքերում։ Ժամանակակից հետազոտողները ոչ միայն հաստատում են ժողովրդական բժշկության հազարամյա պատմություն ունեցող փորձը, այլև գիտականորեն հիմնավորում են այդ դրույթները։

 

Սխտորի հյութը և յուղամզվածքն ունեն բարերար ազդեցություն արյան վրա, տրորած սխտորը դանդաղորեն իջեցնում է արյան մակարդելիությունը, ինչի շնորհիվ լավանում է սրտի, գլխուղեղի սնուցումը թթվածնով, հեշտանում է արյան հոսքը դեպի ծայրանդամների մազանոթները։
Այս հրաշալի սննդամթերքը բարերար ազդեցություն ունի սիրտ-անոթային համակարգի վրա.
*կարգավորում է խոլեստերինի փոխանակությունն օրգանիզմում` հեռացնում է վատ խոլեստերինը,
*կանխարգելում է թրոմբների առաջացումը,
*նպաստում է զարկերակային ճնշման իջեցմանը, ինչի շնորհիվ համարվում է լավագույն հիպոտենզիվ հատկություն ունեցող մթերքներից մեկը։
Օրինակ, ավստրալացի գիտնականները ապացուցել են, որ սխտորը կարող է դիտվել որպես դեղամիջոց. արյան ճնշումը կարգավորելու համար նրանք խորհուրդ են տալիս 3-5 ամիս ուտել օրը մեկ ատամիկ թարմ սխտոր, նույն հետևությանն են եկել գերմանացի դեղաբանները։ Անցյալ դարի ութսունական թվերին կենդանիների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ սխտորի մեջ պարունակվող դիալլիլսուլֆիդ նյութն իջեցնում է քաղցկեղածին հարուցիչների ակտիվությունը։
Կարևոր է իմանալ, որ սխտորն ունի ոչ միայն հակաբիոտիկ, այլև հակավարակային, ջերմիջեցնող և օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող հատկություններ։
Կերակրափողի ուռուցք. Առաջին 5 օրը խմեք 10-ական կաթիլ սխտորի թարմ հյութ` ուտելուց առաջ։ Յուրաքանչյուր հաջորդ 5 օրն ավելացրեք 10-ական կաթիլ, մինչև չափաբաժինը դառնա 1 ճ/գ։ Երեք ամսից նվազեցրեք չափաբաժինը 10-ական կաթիլով և վերջին հինգ օրը խմեք 10-ական կաթիլ` օրը մեկ անգամ։
Բուժման ընթացքում` սխտորի հյութի հետ խմեք 100 մլ ջղախոտ մեծի (եզան լեզու) թարմ կամ պահածոյացված հյութ, իսկ ուտելուց 30 րոպե անց կերեք 1 ճ/գ մեղր։
Ջղախոտի հյութը շարունակեք խմել ևս 9-12 ամիս` 1-ական ճ/գ, օրը 4 անգամ։
Բերանի խոռոչի ուռուցքներ– 1 կգ մանրացրած, տրորած սխտորի խյուսը 40 րոպե թրմեք փակ տարայի մեջ, որպեսզի հյութն առանձնանա ստորին շերտի մեջ։ Հեռացրեք սխտորի վերին շերտը, մնացած կես կգ խյուսին խառնեք 1 լ չզտված արևածաղկի յուղ։ 15 օր թրմեք մութ, հով տեղում, պարբերաբար թափահարեք։ Քառատակ ծալած թանզիֆով քամեք յուղամզվածքի վերին շերտը (նստվածքը թափեք)։ Պահեք սառնարանում։
Օգտագործման եղանակը. օրը 2 անգամ բերանի մեջ պահեք 1 ճ/գ յուղամզվածք։ Յուղամզվածքը չի կարելի կուլ տալ։
Յուղամզվածքով բուժվելիս հնարավոր է լորձաթաղանթի գրգռվածության զգացողություն, սակայն դա չի կարող հիմք ծառայել բուժումն ընդհատելու համար։
Քթըմպանի ուռուցք. 1 ճ/գ սխտորի քերուկը 20 րոպե եռացրեք 1 լ կաթի մեջ` փակ տարայում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ։
Արգանդի, կրծքագեղձի ուռուցք. Խառնեք 1-ական թ/գ սրոհունդի, վաղենակի, հազարտերևուկի, ալոճ կարմիրի և ասպիրակի չոր ծաղիկներ, 2 ճ/գ սխտորի քերուկ։ Երկու շաբաթ թրմեք 500 մլ 60 տոկոսանոց սպիրտի մեջ։ Պարբերաբար թափահարեք, քամեք։ 1-2 ճ/գ ոգեթուրմը լուծեք 200 մլ նախօրոք եռացրած` սենյակային ջերմաստիճանի ջրում, խմեք օրվա ընթացքում` փոքր կումերով։
Բուժման ընթացքում խմեք օրը 1 ճ/գ սխտորի յուղամզվածք, որը պետք է լուծել 200 մլ գազարահյութի մեջ։
* 100 գ վաղենակի թարմ ծաղիկը 10 օր թրմեք 500 մլ 60-տոկոսանոց սպիրտի մեջ, պարբերաբար թափահարեք, քամեք։ 1 թ/գ ոգեթուրմը լուծեք 200 մլ ջրում, խմեք օրվա ընթացքում։ Կերեք օրը 3-5 սխտորի ատամիկ, 200 գ գազարի քերուկի խառնուրդ և կես գլուխ փոքր սոխ։
Ոգեթուրմ. 300 գ սխտորի քերուկը 21 օր թրմեք 1 լ բժշկական սպիրտի մեջ` կիպ փակված տարայում, քամեք։ Ոգեթուրմի 25 կաթիլ լուծեք 100 մլ եփած տաք կաթի մեջ։ Խմեք օրը 1 անգամ` ուտելուց առաջ։
Սխտորի ոգեթուրմը կանխարգելում է ուռուցքների առաջացումը։ Այն կարելի է օգտագործել հոկտեմբերի սկզբից մինչև ապրիլ ամիսը։ Սխտորի ոգեթուրմի կաթնային լուծույթը կարգավորում է հեմոգլոբինի մակարդակն արյան մեջ, այն կարելի է օգտագործել ամբողջ տարին, սակայն գերադասելի է տեղական, նոր հասունացած սխտորը։
Բրոնխների ասթմա. Խառնեք 50 գ սխտորի քերուկ, 100 գ կարագ, 5 րոպե տաքացրեք ջրային բաղնիքի վրա, ավելացրեք 1 պտղունց աղ, պահեք սառնարանում։ Կերեք առավոտյան` հացի հետ, կամ ավելացրեք շիլայի մեջ։
Աթերոսկլերոզ. Խառնեք 150 գ սխտորի և 225 գ գլուխ սոխի քերուկ, 900 գ խնձորի 9 տոկոսանոց քացախ։ 2 օր թրմեք տաք, մութ տեղում։ Խառնուրդին ավելացրեք 450 գ ջրային բաղնիքի վրա գոլացրած մեղր։ Թրմեք ևս 2 օր, անցկացրեք մետաղե քամիչով։ Պահեք սառնարանում։ Խմեք 1 ճ/գ, օրը 1 անգամ` ուտելուց առաջ։
* Խառնեք սխտորի հյութ և մեղր (1։2)։ Խմեք 1-ական թ/գ, օրը 4 անգամ` ուտելուց առաջ։ Շարունակեք 3 շաբաթ։
*Տրորեք 50 գրամ սխտոր, 3 օր թրմեք 200 մլ օղու մեջ, խմեք 8-10 կաթիլ` 1 ճ/գ նախօրոք եռացրած` սառը ջրի հետ։ Խստորեն պահպանեք չափաբաժինները։
*1 միջին սխտորից ստացված խյուսը 24 ժամ թրմեք 200 մլ չզտված բուսայուղի մեջ, պահեք սառնարանում։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 3 անգամ` ուտելուց կես ժամ առաջ` 1 ճ/գ կիտրոնի հյութի հետ։ Շարունակեք 1-3 ամիս։ Կիրառելի է նաև հևոցի դեպքում։
Օրգանիզմը երիտասարդացնող. Մանր կտրատեք 1 ատամիկ սխտոր (4-5գ), կերեք նախաճաշից 15 րոպե առաջ` 200 մլ կաթնաշիճուկի հետ։
Սխտորի և շիճուկի համատեղ օգտագործումը հրաշալի միջոց է, բուժում է բազմաթիվ հիվանդություններից, մաքրում է արյունը, անոթների պատերը, կանխարգելում է ծերացումը։
Մրսածություն, գլխացավ. Մանրացրեք 2-ական միջին սխտոր և կիտրոն` կեղևով։ 20 րոպե թրմեք 1 լ նախօրոք եռացրած ջրում, փակեք տարան և դրեք սառնարանի մեջ։ Գոլացրեք և խմեք 3-ական ճ/գ` օրը 3-4 անգամ, ուտելուց առաջ։
Կարդիոսկլերոզ, հևոց. Խառնեք 10 միջին սխտորից ստացված քերուկ, 500 մլ կիտրոնի հյութ, 1 կգ մեղր։ 1 շաբաթ թրմեք փակ տարայի մեջ, պարբերաբար խառնեք փայտե գդալով։ Խմեք 4 թ/գ, օրը 1 անգամ` 1-2 րոպե ընդմիջումներով։ Թողեք, որ խառնուրդը հալչի բերանի մեջ, շարունակեք մինչև վերջանալը։ 20-30 օրից կարելի է կրկնել։
Ստենոկարդիա. 350 գ փայտե հավանգով տրորած սխտորը 15 օր թրմեք 800 մլ 70 տոկոսանոց (էթիլային) սպիրտի մեջ` տաք տեղում, քամեք։ Առաջին օրը 2 կաթիլ ոգեթուրմը լուծեք 50 մլ տաք ջրում, խմեք ուտելուց 20 րոպե առաջ։ Յուրաքանչյուր հաջորդ օրերին չափաբաժինն ավելացրեք 1-ական կաթիլով` սկսած 25-րդ օրից նվազեցրեք չափաբաժինը, մինչև դառնա 2 կաթիլ։ Նման բուժումը հատկապես օգտակար է տարեցներին։
Սրտի իշեմիկ հիվանդություն. Խառնեք 25 գ սամիթի տրորած սերմ, 250 գ սխտորի քերուկ, 350 գ հեղուկ մեղր, 7 օր թրմեք փակ տարայի մեջ, պարբերաբար խառնեք։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։
1 միջին սխտորից ստացված քերուկը 24 ժամ թրմեք չզտված բուսայուղի մեջ, ավելացրեք 50 մլ կիտրոնի հյութ, խառնուրդը 1 շաբաթ թրմեք մութ, հով տեղում։ Քամեք։ խմեք 1-ական թ/գ, օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։
Սակավարյունություն. 300 գ մանր կտրատած սխտորը 20 օր թրմեք 500 մլ 70 տոկոսանոց սպիրտի մեջ, քամեք։ 20 կաթիլ ոգեթուրմը լուծեք 100 մլ կաթի մեջ։ Նշված չափաբաժինը խմեք օրը 3 անգամ։
Խոլեստերինի բաղադրությունը կարգավորող. Կերեք 5-ական գրամ ծիրանի, բալի կամ սալորի ծառի խեժ` 1-ական թ/գ սխտորի յուղամզվածքի կամ 1 գ սխտորի փոշու հետ։
Խառնեք 100 գ սխտորի քերուկ, 150 մլ օղի, 50 մլ ալոճի պտղի ոգեթուրմ (գնեք դեղատնից)։ 14 օր թրմեք, քամեք։ Խմեք 5-ական կաթիլ, օրը 3 անգամ` 1 թ/գ ջրով։
Անոթները մաքրող. 400 գ սխտորի քերուկը 1 ժամ թրմեք փակ ապակե տարայի մեջ, հեռացրեք սխտորի վերին շերտը, մնացած 200 մլ սխտորի խյուսը` հյութի հետ, 10 օր թրմեք մնացած 200 մլ բժշկական սպիրտի մեջ` կիպ փակված տարայում, քամեք։ Թրմեք ևս 2 օր։
Անոթները մաքրելու նպատակով` առաջին օրը խմեք առավոտյան 1 կաթիլ, ցերեկը` 2, երեկոյան` 3։
Երկրորդ օրը` 4, 5 և 6 կաթիլ։
Հինգերորդ օրը` 13, 14, 15 կաթիլ։
6-10-րդ օրը` խմեք առավոտյան` 15, ցերեկը` 14, երեկոյան` 13։
11-րդ օրից խմեք 25-ական կաթիլ, օրը 3 անգամ` մինչև ոգեթուրմը վերջանա։ Նման բուժումը կարելի է կատարել 3-4տարին մեկ անգամ։
Դիմադրողականությունը բարձրացնող. Խառնեք 100 գ սխտորի թարմ հյութ, 2-ական ճ/գ ընկույզի և եղինջ երկտունի չոր տերևներից ստացված փոշի, 500 մլ հեղուկ մեղր։ Պահեք սառնարանում։
Սխտորից ստացված պատրաստուկներն ունեն կրծքագեղձի նորագոյացությունները կանխարգելող հատկություններ։
Նյութափոխանակությունը լավացնող. Խառնեք 1 միջին սխտորի քերուկ և 50 հատ գիհի սովորականի պտուղ։ 14 օր թրմեք 1 լ խաղողի չոր սպիտակ գինու մեջ, պարբերաբար թափահարեք տարան, քամեք։ Խմեք 50-ական մլ, օրը 1-2 անգամ, ուտելուց 40 րոպե հետո։
Քրոնիկ ռևմատիզմ. 100 գ սխտորի քերուկը 14 օր թրմեք 150 մլ օղու մեջ, քամեք։ Պահեք նարնջագույն կտորով կամ թղթով փաթաթված ապակե տարայի մեջ` մութ, հով տեղում։ Ոգեթուրմի 25 կաթիլ լուծեք 100 մլ կաթի մեջ։ Այդ չափաբաժնով խմեք օրը 3 անգամ, ուտելուց առաջ։ Շարունակեք 45 օր` հոկտեմբերից ապրիլ ամիսների միջև ընկած ժամանակահատվածում։ Ոգեթուրմն օգտակար է նաև հոդացավի, հոդատապի, ցածր թթվայնությամբ ստամոքսաբորբի դեպքում։
Քրոնիկ հարբուխ. 20 գ մանր կտրատած սխտորը 30րպե թրմեք 200 մլ ջրում։ Դրեք մարմանդ կրակի վրա, 1 ժամ եփեք։ Թրմեք 15 րոպե, ավելացեք 20 գ մեղր։ Խմեք 50-ական մլ` օրը 3 անգամ, գոլ վիճակում։
Կաթեցրեք նույն լուծույթի 2-ական կաթիլ յուրաքանչյուր քթանցքի մեջ` օրը 2 անգամ, շարունակեք 3 օր։
Շաքարային դիաբետ. Խառնեք 50 մլ կիտրոնի հյութ, միջին սխտորի 2 ատամիկի քերուկ, 1 թ/գ մեղր։ Խմեք 1 թ/գ` օրը 1 անգամ։
*100 գ սխտորի քերուկը 2 շաբաթ թրմեք 1 լ չոր կարմիր գինու մեջ` տաք տեղում, լույսի տակ։ Քամեք, պահեք սառնարանում։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 4 անգամ, ուտելուց առաջ։
* Միջին սխտորի 3-4 ատամիկ 30 րոպե թրմեք 500 մլ եռջրում։ Քամեք, խմեք օրվա ընթացքում։
Շնչառական համակարգի հիվանդություններ


Սուր բրոնխիտ.
Խառնեք 50 գ մանրացրած վուշի սերմ, 15-ական գ մանրացրած անիսոնի պտուղ և կոճապղպեղի արմատի փոշի, 250-ական գրամ սխտորի քերուկ և գոլ մեղր։ Պահեք սառնարանում։ Խմեք 2-ական թ/գ, օրը 3 անգամ` ուտելուց 20 րոպե առաջ։
Թոքախտ. 1 թ/գ չորացրած սխտորի փոշին լուծեք 200 մլ այծի թարմ կաթի մեջ։ Խմեք 60-ական մլ` օրը 3 անգամ, շարունակեք 1 ամիս։
*Խառնեք 400-ական գ ծովաբողկի և սխտորի խյուս, 1 կգ կարագ։ 15-20 րոպե տաքացրեք եռացող ջրային բաղնիքի վրա, ընթացքում հաճախակի խառնեք փայտե գդալով։ 10 րոպե թրմեք, որից հետո ավելացեք 4 կգ մեղր։ Կերեք 50-ական գրամ` օրը 2 անգամ, ուտելուց կես ժամ առաջ։
Չինական ժողովրդական դեղատոմս
Թոքախտ. Առաջին օրը կերեք 30 գ սխտոր, 45 օրվա ընթացքում չափաբաժինը հասցրեք մինչև 120 գրամի, իսկ հաջորդ 45 օրվա ընթացքում իջեցրեք մինչև 30 գրամ։ Խառնեք սխտորի թարմ հյութը և բուսայուղ (1։1), շփեք մեջքը և կուրծքը։
Զգուշացում։ Սխտորից ստացված պատրաստուկները հակացուցված են հղիներին, երիկամների հիվանդությունների, պանկրեատիտի, ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցի, բարձր թթվայնությամբ ստամոքսաբորբի, թութքի սրացման, ընկնավորության դեպքում։ Չափաբաժինների խախտման դեպքում կարող է առաջանալ գլխուղեղի և սրտասնույց անոթների սպազմ։
Թոքի աբսցես. 40 գ սխտորի քերուկը 14 օր թրմեք 100 մլ օղու մեջ, կիպ փակված ապակե տարայում` մութ տեղում։ Հաճախակի թափահարեք, քամեք։ 10 կաթիլ ոգեթուրմը լուծեք 50 մլ ջրի մեջ, նշված չափաբաժինը խմեք օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։ Շարունակեք 20 օր։
Թոքերի բորբոքում. 2 ճ/գ կեչու մանրացրած բողբոջը 1 շաբաթ թրմեք 400 մլ օղու մեջ։ Քամեք, նստվածքը մզեք ոգեթուրմի մեջ։ Կեչու բողբոջի ոգեթուրմը խառնեք սխտորի 30 տոկոսանոց ոգեթուրմի հետ (1։1), ավելացրեք 100 մլ հեղուկ մեղր։ Պահեք հով տեղում։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց 15 րոպե առաջ, շարունակեք 15-20 օր։
Բրոնխիտ, թոքերի բորբոքում. Խառնեք 100 գ սխտորի քերուկ և 500 գ սագի ճարպ, 10 րոպե տաքացրեք եռացող ջրային բաղնիքի վրա։ Քնելուց առաջ քսեք չներծծող թղթի վրա, դրեք կրծքին և կապեք բրդյա լաթով։ Նախաճաշից առաջ կերեք 1 ճ/գ նույն խառնուրդից։

Կարդացեք նաև

Julo-Girq1

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս