Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կեղծ օղուց ստացած թունավորումից նվազագույնը 9 մարդ է մահացել, շուրջ 50 մարդ գտնվում է ծանր վիճակում:
ԱԺ նախագահը չհերքեց տարածված լուրերը, որ նախօրեին շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը շտաբ է հրավիրել ՀՀԿ-ական գործարար պատգամավորներին և հրահանգներ տվել
Իրանի ԱԳՆ մամլո քարտուղար Մարզիե Աֆխամը նշանակվել է Մալայզիայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան, հայտնում է իրանական ISNA գործակալությունը:
Ջոն Քերիի խոսքով՝ Վիեննայի համաժողովի պատվիրակներին հարկավոր է ոչ ավել, ոչ պակաս, Սիրիային ցույց տալ դժոխքից դուրս գալու ճանապարհը:
«Ազնիվը դուք եք, ձեր խմբակցությունն է, ձեր կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանն է, ձեր խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանն է, որի ջանքերով ինձ 3 տարվա ազատազրկման են դատապարտել»
Թուրքագետն ընդգծեց, որ ի տարբերություն հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրությունների, այս ընտրություններն անց են կացվելու իշխանությունների տոտալ վերահսկողության ներքո
Մոսկվայի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի ուսանողուհի Վարվառա Կարաուլովան, ով կասկածվում է ԴԱԻՇ-ի հետ կապեր ունենալու մեջ, ընդունել է իր մեղքը:
Վրաստանի խորհրդարանի պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանության են տվել «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծին, որը նախատեսում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց պարգևավճարների սահմանափակում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
«Չի կարող մի պատգամավորը մյուսի վրա խոսա, ի՞նչ եք Ձեր վրա վերցնում, պարո՛ն Մինասյան…
«Մենք դա դիտում ենք՝ որպես «Ոտքի՛, Հայաստանի»՝ առանձին միավորի որոշում, հարգում ենք այդ որոշումը ու խոչընդոտ չենք տեսնում, եթե «Հիմնադիր խորհրդարանն» այդ բնույթի ակցիաների կողմնակից չէ, դա չի նշանակում, որ մենք պետք է ասենք, որ սխալ են անում»,- պատասխանելով 168.am-ի հարցին, թե ինչո՞ւ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամները չեն միացել Անդրիաս Ղուկասյանի ակցիային՝ հաշվի առնելով, որ նա էլ է այդ ճակատի անդամ, նման տեսակետ հայտնեց ճակատի շտաբի պետ Ժիրայր Սէֆիլյանը:
Եվրամիության երկրների կառավարությունը 4 ամսով կասեցրել է Բելառուսի 170 քաղաքացիների նկատմամբ սահմանված պատժամիջոցները, հայտնում է Reuters-ը:
Միակ ամենահեշտ լուծումը, ըստ պատգամավորի, հաջորդ օրը ցուցակները տպելն է: Նա «դեմագոգիա» անվանեց, որ ասում են, թե դրանով խախտվում են մարդու իրավունքները:
Նախաձեռնության մեկնարկի մասին հայտարարվել է Near East Foundation-ի (Մերձավոր Արևելքի հիմնադրամ) հարյուրամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Բարեգործական կրթաթոշակային այս ծրագրի շրջանակներում աջակցություն կցուցաբերվի Մերձավոր Արևելքում բնակվող 100 ուսանողների:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ այսօր ժամը 17:30-ին քվեարկություններ կլինին:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը վստահ է, որ դեկտեմբերի 6-ին հանրությունը պետք է չմասնակցի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նրա խոսքով՝ պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները, որպեսզի մարդիկ դեկտեմբերի 6-ին ընտրատեղամասեր չգնան:
Թուրքական ոստիկանությունը Ստամբուլում գրոհով վերցրել է 2 ընդդիմադիր հեռուստաալիքների՝ Bugün-ի ու Kanaltürk-ի գրասենյակները, հայտնում է Reuters-ը:
«Նա առաջիկա օրերին փակագծերը կբացի: Հույս ունեմ՝ առաջիկա օրերին մեզ միասին կտեսնեք»: Ժ. Սէֆիլյանը, սակայն, նաև հայտնեց, որ նոյեմբերի 1-ին Գյումրու հանրահավաքին Ր. Հովհաննիսյանը ներկա չի լինի, քանի որ Հայաստանում չէ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է երկրի իշխանությունների պատրաստակամության մասին՝ անել ամեն ինչ, որպեսզի կանխի ԱՄՆ-ի դաշնակից քրդերի կողմից Թուրքիայի սահմանի մերձակայքում սիրիացի քրդերի կողմից ինքնավարության ստեղծումը, հայտնում է Reuters-ը:
Հայաստանում մարդիկ կան, որոնք այնքան են սիրում Պուտինին, որ գնում, չոքում են Ռուսաստանի դեսպանատան առաջ՝ շնորհակալություն հայտնելով Սիրիայում այդ երկրի ծավալած մարտական գործողությունների համար: Տեսարանն ինձ հիշեցնում էր Մուսորգսկու «Բորիս Գոդունով» հանճարեղ օպերայի առաջին գործողությունը, երբ «պրիստավը» ստիպում է ժողովրդին փառաբանել նոր թագավորին:
Նախագահները պետք է քննարկեն, թե ինչպես է հնարավոր հանգել հակամարտության համապարփակ կարգավորման: Ներկայիս իրավիճակը տարբերվում է նրանից, ինչ կար դեռ 2 տարի առաջ: Առաջին անգամ մենք ականատես եղանք շփման գծին ծանր հրետանու կիրառման:
Աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վեսթմինսթրյան աբբայությունում մասնակցել է 1915թ. Հայոց ցեղասպանության նոր սրբադասված նահատակների հիշատակի ոգեկոչման արարողությանը:
Նեպալի խորհրդարանը հոկտեմբերի 28-ին ընտրել է նախագահի, ով երկրի պատմության մեջ առաջին անգամ դարձել է կին, հայտնում է korrespondent.net-ը:
ՆԱՏՕ-ի անդամ երկրները քննարկում են Ռուսաստանին սահմանակից երկրներում զորքերի թվաքանակը մեծացնելու հնարավորությունը, ընդ որում, դաշինքի հրամանատարության ներքո, հայտնում է The Wall Street Journal-ը:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 28-ին հավանության է արժանացրել 2016-2017 ֆինանսական տարվա բյուջեի նախագծի օրենսդրական համաձայնագիրը:
Ֆրանսիացի 3 պատգամավորներ, ովքեր ներկայացնում են ընդդիմությունը, հոկտեմբերի 28-ին Սիրիայում բանակցություններ են անցկացրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, հայտնում է Փարիզի BFMTV հեռուստաալիքը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանության վերնախավն այս օրերին, երեկոյան ժամերին մշտապես հավաքվում է ՀՀԿ-ի՝ Մելիք-Ադամյան փողոցում գտնվող գրասենյակում:
Ֆրանսիան զիջել է Իտալիային գինու արտադրությունում առաջնությունը, հայտնում է AFP-ն՝ հղում կատարելով նախօրեին հրապարակված Գինու ու խաղողի միջազգային կազմակերպության վարկանշային աղյուսակին:
Մենք հանդիպել ենք նախագահ Ալիևի, ինչպես նաև նախագահ Սարգսյանի հետ: Երկուսն էլ ցանկություն են հայտնել հանդիպել մինչև տարեվերջ:
Հայաստանի իշխանությունը գտել է ժողովրդավարական լինելու ու ժողովրդավարական չլինելու հակադրության բանաձևը: Ձևի մեջ՝ դեմոկրատական, բովանդակությամբ՝ ավտորիտար:
Հոլիվուդյան դերասանուհի Հոլի Բերին ամուսնալուծվում է Օլիվյե Մարտինեսից: Այս մասին զույգը համապատասխան հայտարարություն է կատարել, հայտնում է TMZ-ն: