Լեհաստանը և Գերմանիան ստորագրել են երկկողմ պաշտպանական համաձայնագիր

Լեհաստանը և Գերմանիան ստորագրել են երկկողմ պաշտպանական համաձայնագիր։ Ինչպես հաղորդում է «Reuters»-ը՝ այս մասին հայտարարել են երկու երկրների պաշտպանության նախարարությունները։

Նշվում է, որ Լեհաստանն արդեն ստորագրել է պաշտպանական համաձայնագրեր Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ և աշխատում է նմանատիպ համաձայնագրի վրա Իտալիայի հետ։

Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը համոզմունք է հայտնել, որ պաշտպանական համաձայնագիրը բացում է համագործակցության նոր ոլորտներ՝ կիբերանվտանգության, համատեղ պատասխանատվության, Բալթիկայում համատեղ հրամանատարության և նոր տեխնոլոգիաների ուղղությամբ։

«Սա բացում է նոր հնարավորություններ ռազմական շարժունակության, ինչպես նաև մեր երկրների միջև այս շարժունակության համար ենթակառուցվածքների զարգացման համար»,-ասել է նա։

Փաստաթուղթը ստորագրվել է լեհ-գերմանական բարիդրացիական հարաբերությունների և բարեկամական համագործակցության մասին պայմանագրի ստորագրման 35-ամյակի առթիվ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930