Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է ռազմավարական ծրագրով նախատեսված՝ 2025 թվականի ընթացքում կատարման ենթակա միջոցառումների իրականացման ընթացքն ու արդյունքները, ինչպես նաև 2026 թվականի ընթացքում մինչ օրս իրականացված միջոցառումները և բարեփոխումները։
Հռոմի Լևոն XIV պապը ծրագրում է այցելել Պերու նոյեմբերի առաջին կեսին, հայտարարել է երկրի ժամանակավոր նախագահ Խոսե Բալսասարը Վատիկանում քահանայապետի հետ հանդիպումից հետո:
Մինսկում` «Ազգային անվտանգություն. Բելառուս-2026» անվտանգության ոլորտի III միջազգային ցուցահանդեսի շրջանակում, տեղի է ունեցել ՀԱՊԿ-ի ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի (ՄԿՎԷՍ) 24-րդ նիստը։
ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեի նախագահ, հանրապետական Ռոջեր Ուիքերը հինգշաբթի ներկայացված նոր հայտարարության մեջ լուրջ մտահոգություն է հայտնել և քննադատել Իրանի հետ համաձայնագիրը:
Եվրոպական միության վիճակագրական ծառայության (Eurostat) կողմից հրապարակված մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ինդեքսների համաձայն՝ Թուրքիան զգալիորեն զիջում է եվրոպական չափանիշներին։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի իսրայելցի հակառակորդներին՝ հայտարարելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մնում է միակ համաշխարհային առաջնորդը, որը ներկայում բացահայտ կերպով համակրում է Իսրայելին, իսկ Միացյալ Նահանգները հրեական պետության միակ իսկապես ազդեցիկ դաշնակիցն է:
Զատուլինը նշել է, որ ռուսական կողմը չի կարող անցած ընտրություններն ամբողջությամբ ժողովրդավարական և միջազգային չափանիշներին համապատասխանող ճանաչել։
Մենք սպասում ենք հրադադարի բոլոր ճակատներում, գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Իրավապահները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը: Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից:
Նիգերի ամենախոշոր՝ մայրաքաղաք Նիամեյի Դիորի Համանիի անվան միջազգային օդանավակայանի վրա հինգշաբթի առավոտյան զինված հարձակում է եղել։ Սա վերջին հինգ ամսից պակաս ժամանակահատվածում օբյեկտի վրա իրականացված արդեն երկրորդ հարձակումն է:
Իրանի գերագույն առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է որոշակի պայմանների պահպանման և Ազգային անվտանգության գերագույն խորհրդի դիրքորոշումների հաշվառմամբ Իրանի և ԱՄՆ նախագահների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը համաձայնելու մասին, հաղորդում է Pars Today-ը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Միասնության թևեր» կուսակցության կառավարման խորհրդի անդամ, «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին ղեկավար, տնտեսական գիտությունների թեկնածու Դավիթ Անանյանն է։
Գերմանիան և Ուկրաինան հիմք են դրել հակահրթիռային հակաօդային պաշտպանության համակարգի համատեղ մշակման համար: Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը համաձայնագրի ստորագրման մասին հայտարարել է Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հարցերով կոնտակտային խմբի հանդիպման ժամանակ։
Նախ պետք է հասկանալ, որ այն ամենը, ինչի մասին նախընտրական շրջանում զգուշացնում էր Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով «Արևմտյան Ադրբեջան» նախագծի և Հայաստանի տարածքում այսպես կոչված ադրբեջանցիների բնակեցման մասին, իրականություն էր և ոչ մի կերպ նախընտրական հռետորաբանություն չէր։
Ընտրություների հետեւանքով կորցնելով լեգիտիմությունը, նա փորձում է այն վերականգնել փողոցում, ինչի մասին բառացիորեն հայտարարում է։ Ցանկանում է ցույց տալ, որ ինքն ացելի շատ մարդ կհանի փողոց, քան` ընդդիմությունը, դրանով փորձելու է ցույց տալ, որ ավելի մեծ աջակցություն ունի։
Քիչ առաջ, Պիքֆայայի Սուրբ Աստուածածին Վանքին մէջ, երկար հանդիպում կայացաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին եւ Ն.Ս. Աֆրամ Բ. Պատրիարքին միջեւ։ Հանդիպման ընթացքին Վեհափառ Հայրապետին կողքին ներկայ էին Գերշ. Տ. Տաճատ Եպս. Աշըգեան, Գերպ. Տ. Պարոյր Ծ. Վրդ. Շէրնէզեան եւ Հոգշ. Տ. Սարգիս Վրդ. Աբրահամեան. իսկ Պատրիարքին կողքին՝ Պուլոս Արք. Սաֆար, Տանիէլ Արք. Քուրիէ եւ Ժոզէֆ Եպս. Պալի։
ԿԱ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ առաջ մղվող «Արևմտյան Ադրբեջան» զավթողական հայեցակարգ, որը առաջ է տարվում 2022 թվականի դեկտեմբերի 24-ից ի վեր՝ Իլհամ Ալիևի ուղիղ հրահանգով։
Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, խոսելով Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի Հայաստան կատարած այցի մասին, ասաց, որ անձամբ է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին հանձնարարել կազմակերպել նման հանդիպում։
Օդեսայում արտառոց միջադեպ է եղել թուրք տղամարդու և ուկրաինուհու մասնակցությամբ։ 58-ամյա Յըլդըզ Ուղուրը, ով Օդեսայում ունի մշտական բնակության թույտվություն, վիճել է 68-ամյա ուկրաինացի կնոջ հետ ու վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով։ Վիճաբանության պատճառը վերանորոգման հետևանքով առաջացած կեղտ ու փոշին է եղել։
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի հանձնարարականին համապատասխան՝ դադարեցնում է իրանական նավահանգիստների և ափամերձ շրջանների հետ կապված ծովային նավագնացության արգելափակման բոլոր գործողությունները։
Հունիսի 18-ին Վիեննայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարարության գլխավոր քարտուղար Նիկոլաուս Մարշիկի հետ:
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը «ՀայաՔվե» միավորման Քաղաքական խորհրդի անդամ, միջազգայնագետ Արմեն Մանվելյանն է։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իսրայելական Kan News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ «շատ հավանական է» կաջակցի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին առաջիկա ընտրություններում, սակայն ընդգծել է, որ իր դիրքորոշումը կախված կլինի թեկնածուների կազմից։
Այս ընտրությունների նպատակը պարզապես ժողովրդի ներկայացուցիչներին կամ երկրի ապագա կողմնորոշումը որոշելը չէր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լիովին գիտակցում էր, որ դրանց արդյունքից է կախված՝ կշարունակի՞ ինքը ևս հինգ տարի միանձնյա ղեկավարել երկիրը, թե՞ կենթարկվի քրեական պատասխանատվության՝ Սահմանադրությունն ու հարյուրավոր օրենքներ խախտելու համար։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոյի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են ԱՄՆ-ի և Իրանի միջև Իսլամաբադի փոխըմբռնման հուշագիրը, հաղորդում է Press TV-ն։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մակրոտնտեսության և ինտեգրման հարցերով կոլեգիայի անդամ Դանիյար Իմանալիևը Ռուսաստանի և ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովի շրջանակում անցկացված գործարար համաժողովում վարել է «ԵԱՏՄ–ԱՍԵԱՆ գործընկերություն․ համագործակցություն էներգետիկայի, ենթակառուցվածքների և արդյունաբերական կոոպերացիայի ոլորտներում» թեմայով նիստը։
Լիբանանի հանրային առողջապահության նախարարությանն առընթեր Առողջապահության ոլորտի արտակարգ գործողությունների կենտրոնի տվյալներով՝ մարտի 2-ից ի վեր երկրում իսրայելական ուժերի մարտական գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 3912 մարդ, ևս 11 հազար 873-ը ստացել են վնասվածքներ:
«Հիշու՞մ եք մետրոյում Նիկոլի հիստերիան Արցախի հերոս հրամանատար Մերուժան Մոսիյանի դստեր եւ թոռնիկի դեմ։ Այդ օրը երեխան պետք է մասնակցեր շախմատի մրցաշարի, աշխարհի առաջնության ուղեգրի համար»։
Ֆրանսիայում տեղի ունեցող մեծ յոթնյակի գագաթնաժողովը նշանավորվեց ԱՄՆ-Իրան հրադադարի ստորագրմամբ: Հրադադար, որ Եվրոպացիներն անվանեցին գերազանց, մինչդեռ ամերիկյան գործիչները համարում են այն կապիտուլյացիոն: Էս համատեքստում շատ ուշագրավ էր Կանադայի վարչապետ Մայք Քարնիի հայտարարությունը:
Հունիսի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Անուշիկ Ավետյանի և Արման Խոջոյանի հետ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված Եվրոպական միության և ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին։