Թեժ վիճաբանություն ԱԺ-ում՝ Հրանտ Բագրատյանի և Արծվիկ Մինասյանի միջև

Այսօր ԱԺ նիստում թեժ վիճաբանություն տեղի ունեցավ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի և ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի միջև: ՀՀ ընտրական օրենսգրքում և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ Ա.Մինասյանն իր ելույթում անդրադարձավ երեկ Բագրատյանի ելույթին ու նշեց, որ վերջինս «բաներ է ասել, որ բացարձակ կապ չունեն այս սահմանադրական փոփոխությունների հետ, մասնավորապես՝ խորհրդարանական կառավարման համակարգի վերաբերյալ»: Ա.Մինասյանը նաև հայտարարեց, որ ցանկացած «ոչ» ասողի հրավիրում է բանավեճի:

Հ.Բագրատյանն արձագանքի իրավունքով հայտարարեց, որ չի ընդունում այս ձևը. «Չի կարող մի պատգամավորը մյուսի վրա խոսա, ի՞նչ եք Ձեր վրա վերցնում, պարո՛ն Մինասյան: Դառնում եք ինչ-որ մեկի պատշտպանը, դու հրապարակավ մի հրավիրի, մոտեցի առանձին հրավիրի: Ես ուզում եմ բանավեճի գնալ սահմանադրության նախագծի հեղինակների հետ: Քո հետ հենց հիմա դուրս գանք բանավիճենք: Եվ չի կարելի վեր կենալ մյոսի վրա կարծիք հայտնել: Ես իմ կարծիքն եմ հայտնել: Ես ինձ կյանքում թույլ չեմ տալիս Ձեր ասածի վրա կարծիք հայտնել, մանավանդ Ձեր ասածի մեջ 90% սխալ էր»:

Ա.Մինասյանն էլ սկսեց իր հերթին հակադարձել Բագրատյանին, ինչն ավելի վրդովվեցրեց նախկին վարչապետին. «Ձերը 1000%-ով ա սխալ, պլյուս 80 տարի առաջ հանրապետությունից բան չթողեցիք, արա»: Մինասյանի զարմանքին, թե ինքը բան չի թողել, Բագրատյանը շարունակեց՝ «Բա ոնց, դու չես թողել, բա ո՞վ էր 18-20 թիվը, ո՞վ էր: Սենց բաներ մի արեք, մանավանդ Դուք իշխանություն չեք, ինչի՞ եք մեյդան ընկնում, մեջ ընկնում, իյա»:

«Ես խնդրում եմ ավելի պատշաճ, նույնականացման քարտի համար մի վիճեք»,- միջամտեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Կարդացեք նաև

Սակայն պատգամավորներ շարունակում էին հիշել անցած գնացածը, Մյասնիկյանին, 18 թվի մեղավորությունը: Գ.Սահակյանը նրանց նիստերի դահլիճից դուրս հրավիրեց: Բագրատյանի բողոքին, թե իրեն ասելու փոխարեն, ԱԺ նախագահը պետք է Մինասյանին, ասի, Գ.Սահակյանը նկատեց՝ «Ես բոլորի հետ էլ քիպ եմ, խնդրում եմ դադարեցրեք»:

Տեսանյութեր

Լրահոս