Բաժիններ՝

ԴԱԻՇ-ի հետ կապեր ունեցող ռուս ուսանողուհին ընդունել է իր մեղքը

Մոսկվայի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի ուսանողուհի Վարվառա Կարաուլովան, ով կասկածվում է ԴԱԻՇ-ի հետ կապեր ունենալու մեջ, ընդունել է իր մեղքը:

Ինչպես հավաստիացնում է աղջկա փաստաբան Ալեքսանդր Կարաբանովը, Կարաուլովան, ում երեկ Մոսկվայի Մոսկվայի Լեֆորտովյան դատարանը վճռել է կալանավորել մինչև դեկտեմբերի 23-ը, համագործակցում է հետաքննության հետ:
«Նա վկայություններ է տալիս հետաքննությանը, պատասխանում է բոլոր հարցերին, կարծում եմ, նա իր մեղքը կընդունի»,- ասել է նա RIA Novosti-ի հետ զրույցում:
Փաստաբանը նաև հայտնել է, որ պլանավորում է բողոքարկել իր պաշտպանյալին կալանավորելու որոշումը: Նա դա կարող է անել 3 օրվա ընթացքում:

Հիշեցնենք, որ Վարվառա Կարաուլովային սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում ԴԱԻՇ-ի շարքերն անդամակցելու փորձի համար:
Դատարանը նրան մեղավոր է ճանաչել ՌԴ ՔՕ 30-րդ հոդվածի 1-ին ու 205.5 հոդվածի 2-րդ մասերով կատարած հանցագործությունների մեջ, այն է՝ առնչություն ՌԴ-ում ահաբեկչական համարվող կազմակերպության գործունեությանը:

Հիշեցնենք, որ ռուս ուսանողուհին տանից հեռացել էր այս տարվա մայիսի 27-ին՝ ասելով, թե գնում է համալսարան, սակայն հարազատներից գաղտնի ուղևորվել էր Ստամբուլ:
Ինտերպոլի թուրքական բաժնի աշխատակիցները նրան ու ՌԴ-ի ևս 12 քաղաքացու հունիսի 4-ին ձերբակալել էին սահմանը հատելիս: Համարվում է, որ նրանք ժամանել էին Թուրքիա՝ նպատակ ունենալով հատել Սիրիայի հետ հարավային սահմանն ու միանալ զինյալներին:

Աղջիկը հունիսի 12-ին վերադարձել էր Ստամբուլից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս