
ՀՀԿ-ականները կկարողանա՞ն համոզել Սերժ Սարգսյանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանության վերնախավն այս օրերին, երեկոյան ժամերին մշտապես հավաքվում է ՀՀԿ-ի՝ Մելիք-Ադամյան փողոցում գտնվող գրասենյակում: Այդ հանդիպումներին հիմնականում մասնակցում են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ՀՀԿ-ի շտաբի անդամները: Նույն տեղեկությունների համաձայն՝ ՀՀԿ-ում ամեն ինչ անում են, որպեսզի արդեն նոյեմբերի 1-ից Սերժ Սարգսյանին ներկայացնեն, թե ինչպես են պատկերացնում քարոզչությունը, ովքեր են մարզեր մեկնելու ու ովքեր են լինելու քարոզչական խմբերում: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը նախօրեին աշխատանքային այցով մեկնել է Մեծ Բրիտանիա՝ մասնակցելու Վեսթմինսթրյան աբբայությունում 1915թ. Հայոց ցեղասպանության նոր սրբադասված նահատակների հիշատակին նվիրված ոգեկոչման արարողությանը, որը երեկ պետք է տեղի ունենար: Ի դեպ, քարոզչության ծրագրին Սերժ Սարգսյանի տված գնահատականով պայմանավորված կլինի՝ անձամբ դրան կմասնակցի, թե ոչ: Եթե ՀՀԿ-ականները կարողանան նրան համոզել, որ իրենք ի վիճակի են ինքնուրույն խնդիրները լուծել, ապա հնարավոր է՝ Սերժ Սարգսյանն անձամբ քարոզչությանը չմասնակցի»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։