
Կգումարվի ԱԺ արտահերթ նիստ. Գալուստ Սահակյանը դժգոհ է օրենսդիրի աշխատանքից

Այսօր ԱԺ նիստում շարունակվում է ՀՀԿ-ական պատգաավորներ Հովհաննես Սահակյանի, Արտակ Դավթյանի, Գագիկ Մինասյանի, Գագիկ Մելիքյանի ներկայացրած ՀՀ ընտրական օրենսգրքում և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծերի քննարկումը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ այսօր ժամը 17:30-ին քվեարկություններ կլինին:
«Օրենսդրական աշխատանքները, կարծես, դանդաղ են ընթանում, նոյեմբերի 10-ին կգումարվի նիստ»,- հայտարարեց Գ.Սահակյանը: