Միխայիլ Շվիդկոյը կրկին այցելել է Վրաստան
Միջազգային մշակութային համագործակցության հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը հունիսի 14–15-ին այցելել է Թբիլիսի, որտեղ CAVEA կինոթատրոնում ներկայացրել է Մոսկվայի մյուզիքլի թատրոնի «Կրկեսի արքայադուստրը» և «Ռևերս» մյուզիքլների կինոտարբերակները, հաղորդում է Грузия Online-ը։
Միջոցառման ընթացքում նա նշել է, որ մշակույթըն, իր կարծիքով, ընդունակ է աստիճանաբար վերականգնել վստահության մթնոլորտը երկրների միջև՝ առանց քաղաքական որոշումների և կտրուկ քայլերի՝ հաշվի առնելով ժողովուրդների միջև առկա խոր պատմական և մարդկային կապերը։
Շվիդկոյը կինոցուցադրությունները անվանել է վրացական լսարանի հետ մշակութային փոխգործակցության հեռանկարային ձևաչափ՝ ընդգծելով ժամանակակից ռուսական արվեստը, կինեմատոգրաֆը և բեմական նախագծերը ներկայացնելու հետաքրքրությունը՝ վրացի գործընկերների համար դրանց ընդունելի լինելու պայմանով։
Նա հայտարարել է նաև, որ Ռուսաստանը բաց է մշակութային շփումների համար՝ հիշեցնելով ՌԴ-ում վրացական կոլեկտիվների պարբերական հյուրախաղերի և Ռուսաստանում աշխատող վրացի արտիստների ներկայության մասին։

