ԿԸՀ-ն ևս ընդդիմադիր 2 պատգամավորի թեկնածուների վերաբերյալ միջնորդություններ է բավարարել

ԿԸՀ-ն պատգամավորի ևս 2 թեկնածուների վերաբերյալ միջնորդություններ բավարարեց․ քրեական հետապնդումներ կհարուցվեն նաև Ասատուր Քոչարյանի և Աշոտ Եղիազարյանի նկատմամբ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

«Քիչ առաջ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ասատուր Քոչարյանի և «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդությունները»,- հայտնել են դատախազությունից:

Այսօր ավելի վաղ ԿԸՀ-ն բավարարել էր դատախազության ներկայացրած միջնորդությունները «Հայաստան» դաշինքի 2 թեկնածուների՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՅԴ անդամ Ռուսլան Բարսեղյանի, ինչպես նաև «Ուժեղ Հայաստան» դաշինքի թեկնածու Դավիթ Ղազինյանի վերաբերյալ։ Հավելենք, որ այս պահին ՀՀ հակակոռուպցիոն դատարանը քննում է Ղազինյանի խափանման միջոցի հարցը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930