Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարում է ընդդիմադիր ուժերի համախմբման գործընթացի մասին։ Այդ մասին նա ասել է մի շարք ԶԼՄ-ների խմբագիրների հետ հարցազրույցում, որը հրապարակվելու է վաղը՝ հունիսի 18-ին։

«Մենք թույլ տվեցինք այդ սխալն ընտրություններից առաջ, շատ ընդդիմադիր ուժեր, որոնք միգուցե ազնիվ պայքարում էին, բայց գերագնահատեցին իրենց ուժերը, շատ ընդդիմադիր ուժերի հետ մենք չկարողացանք պայմանավորվել, դրա համար հիմա մեր երկրի ու ժողովրդի համար շատ կարևոր է այս համախմբումը»-,հայտարարել է Կարապետյանը։

Նա կարծում է, որ այն ընդդիմադիր ուժերը, որոնց համար թանկ է երկիրը, կարձագանքեն առաջարկին ու կհաջողվի հետընտրական այս փուլում ստեղծել ընդդիմադիր ուժերի կոալիցիա։

Սամվել Կարապետյանն առաջարկում է ձևավորել համակարգող խորհուրդ, ուղիղ եթերի ձևաչափով դիմել ժողովրդին, ներկայացնել խնդիրները, գնահատել իրավիճակը, քննարկել հնարավոր քայլերն ու գնալ այդ ուղղությամբ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930