Ռուսաստանը մարտերում զգալիորեն ավելի շատ զինվոր է կորցնում, քան Ուկրաինան. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աղմկահարույց հայտարարություն է արել մարտական գործողությունների ընթացքի վերաբերյալ՝ նշելով, որ այս փուլում Ռուսաստանը կենդանի ուժի շատ ավելի լուրջ կորուստներ է կրում, քան ուկրաինական կողմը։
Ամերիկյան առաջնորդի խոսքով՝ այս տեղեկությունը հնչել է Վլադիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի հետ իր վերջերս ունեցած բանակցությունների համատեքստում։ Թրամփը ուկրաինական առաջնորդի հետ երկխոսությունը որակել է որպես «շատ, շատ լավ», իսկ Ռուսաստանի նախագահի հետ զրույցը՝ «շատ լավ»։
Թրամփը ակնարկել է, որ խաղաղ կարգավորման հարցում «ինչ-որ բան է հասունանում», սակայն երկու երկրների առաջնորդներն էլ դեռևս շփոթմունքի մեջ են։
«Կարծում եմ՝ նրանք երկուսն էլ ցանկանում են ինչ-որ քայլ ձեռնարկել։ Նրանք պարզապես չգիտեն, թե ինչպես դա անել», — եզրափակել է Թրամփը։

