«Միասնության թևերը» քիչ առաջ հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան
«Միասնության թևեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել․
««Միասնության թևեր» կուսակցությունը, հավատարիմ մնալով իր հայտարարած դիրքորոշմանը, քիչ առաջ հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ԿԸՀ հունիսի 14-ի թիվ 258-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։»
Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 14-ի N 258-Ա որոշմամբ արձանագրել էր, որ թիվ 12/13, 10/51 և 35/65 ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդում ընտրությունների ընդհանուր արդյունքների վրա։

