Apple-ը պատրաստում է ԱԻ-ով և ներկառուցված տեսախցիկներով AirPods-ներ, ինչպես նաև ճկվող սմարթֆոն

«Apple» ընկերությունը թողարկման է պատրաստում արհեստական բանականությամբ (ԱԻ) ու ներկառուցված տեսախցիկներով օժտված «AirPods» անլար ականջակալներ, ինչպես նաև ճկվող (ծալվող) սմարթֆոն։ Այս մասին հայտնում է «Bloomberg»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նորույթները լույս կտեսնեն հաջորդ տարի։

Պարբերականի տվյալներով՝ «AirPods»-ների մեջ ներկառուցված տեսախցիկները կատարելու են տվիչների (դատչիկների) դեր, որոնք «Siri» ձայնային օգնականին կփոխանցեն տեսողական համատեքստը։ Այդ տեսախցիկները նախատեսված չեն լինի լուսանկարներ կամ տեսանյութեր նկարելու համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930