Բաժիններ՝

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել 2016-2017 թվականի բյուջեի նախագիծը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 28-ին հավանության է արժանացրել 2016-2017 ֆինանսական տարվա բյուջեի նախագծի օրենսդրական համաձայնագիրը:

Այս փաստաթղթի օգտին քվեարկել է 266 օրենսդիր, դեմ՝ 167-ը, հայտնում է RIA Novosti-ն:
Տվյալ համաձայնագրի օգտին պալատի քվեարկության մասին ավելի վաղ հայտարարել էր Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները:

Նրա տվյալների համաձայն՝ 2016 թվականի ֆինանսական տարվա բյուջեի բազային ծախսերը, սկսած հոկտեմբերի 1-ից, կկազմեն մոտ 548 մլրդ դոլար:

Բացի այդ՝ դաշնային բյուջեի ոչ պարտադիր ծախսերը գնահատվում են 1,067 տրլն դոլար: Հաջորդ տարի այդ ցուցանիշը կավելանա 30 մլրդ դոլարով:

Սպիտակ տունն ավելի վաղ ողջունել էր պալատի որոշումը՝ աջակցել այդ համաձայնագրին: Նշվում է, որ փաստաթուղթը կնպաստի տնտեսության աճին, միջին խավի տնտեսական ապահովմանը՝ ներդրումների ու կրթության աճի միջոցով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս