
Թուրքիայի իշխանությունները սպառնացել են հարված հասցնել Սիրիայում ԱՄՆ-ի դաշնակիցներին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է երկրի իշխանությունների պատրաստակամության մասին՝ անել ամեն ինչ, որպեսզի կանխի ԱՄՆ-ի դաշնակից քրդերի կողմից Թուրքիայի սահմանի մերձակայքում սիրիացի քրդերի կողմից ինքնավարության ստեղծումը, հայտնում է Reuters-ը:
«Թուրքիային ոչ ոքի թույլտվությունը հարկավոր չէ, մենք անելու ենք այն, ինչ հարկավոր է»,- գործակալությունը մեջբերում է Էրդողանի խոսքերը:
Թուրքիայի ղեկավարը հայտնել է, որ չի բացառում ռազմական օպերացիայի անցկացումը:
Այդ հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ քրդերը հայտարարեցին Թուրքիայի սահմանի հարևանությամբ Թել-Աբյարդ քաղաքում ինքնավարության ստեղծման մասին:
Անկարայում կարծում են, որ քրդերի հայտարարությունը սպառնում է իրենց ազգային անվտանգությանը: