
Ստամբուլում կեղծ օղուց ստացած թունավորումից 9 մարդ է մահացել

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կեղծ օղուց ստացած թունավորումից նվազագույնը 9 մարդ է մահացել, շուրջ 50 մարդ գտնվում է ծանր վիճակում:
Նրանք բոլորն էլ նախօրեին օգտագործել են փողոցում էժան գնով վաճառվող անիսոնի օղի, որը, ինչպես պարզվել է, եղել է ոչ այլ ինչ, քան տոքսիկ մեթիլ սպիրտ: Այս մասին հայտնում է թուրքական Milliyet թերթը:
Թերթի տեղեկություններով՝ վերջին մի քանի օրվա ընթացքում քաղաքային հիվանդանոցներ թունավորման ախտանշաններով դիմել է մոտ 47 մարդ: Նրանք բոլորն էլ բողոքել են սրովայնի շրջանում սուր ցավերից, ուշագնացություններից, փսխումից, ինչպես նաև տեսողության կորուստից:
Ոստիկանության անցկացրած օպերացիայի արդյունքում 14 մարդ ձերբակալվել է կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու կասկածանքով:
Առգրավվել են մեծ քանակությամբ կեղծ օղու շշեր ու դրա պատրաստման սարքավորումներ: