«Եկեք ցուցակները մաքրենք, որ ես տեսնեմ՝ իմ մեռած հորեղբայրը էլի կեղծո՞ւմ է, թե՞ չէ»:
Այսօր ԱԺ նիստում ՀՀ ընտրական օրենսգրքում և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ներկայացրեց ցուցակներում իրենց հայտնաբերած մի քան խնդիրներ: Նա նշեց, որ ուսումնասիրել են Արաբկիրի և Շենգավիթի տեղամասերը և 2 տեղում էլ ցուցակները 3000-ով ավելացել են: Ըստ նրա՝ ուսումնասիրել են նույն անուն ազգանունով մարդկանց թիվը, որ յուրաքանչյուր տեղամասում 35 և ավելի է, շատ են կրկնվում հատակապես Հարությունյան Անահիտ, Սարգսյան Անահիտ անունները, որ 50-ից ավելի են և դա միայն մի ընտրատեղամասում: Ա.Մանուկյանը նշեց, որ 2 տեղամասում էլ հարյորավոր են անունները, որոնք չունեն ծննդյան ամիս և օր: թվերը,
Ա.Մանուկյանի խոսքով՝ ընտրողների թիվը ՀՀ-ում պաշտոնապես կազմում է 2.6 մլն, 2008-ից հետո այս թիվն անընդհատ աճել է, սակայն սովորաբար առկա բնակչության 60-70%-ն է ընտրող, մինչդեռ հիմա ՀՀ-ում դա անցնում է 84-85%-ից, օրինակ՝ Վայոց ձորում 90% է, Կոտայքում՝ 95%, Լոռվա բնակչության 101%-ն ընտրող է, իսկ Վանաձորում՝ 111%-ը. «Հայաստանն ունիկալ է իր արտԱգաղթի առումով, և ունիկալ է իր ցուցկաների աճի առումով, որքան բնկաչությունը պակասում է, նույնքան ցուցակներն ավելանում են: Եկեք ցուցակները մաքրենք, որ ես տեսնեմ՝ իմ մեռած հորեղբայրը էլի կեղծո՞ւմ է, թե՞ չէ»:
Միակ ամենահեշտ լուծումը, ըստ պատգամավորի, հաջորդ օրը ցուցակները տպելն է: Նա «դեմագոգիա» անվանեց, որ ասում են, թե դրանով խախտվում են մարդու իրավունքները:
«Նույնակացման քարտը առ ոչինչ է, եթե չիպը չի բացվում»,- հայտարարեց Ա.Մանուկայնն ու ցույց տվեց հաշվապահների կողմից ամենօրյա կիրառվող սարքը, որով քարտը միանում է համակարգչին և տվյալները հասանելի են լինում, ու նշեց, որ ընդամենը նման հեշտ տեխնիկական մի լուծումով հնարավոր է ապահովել, որ կրկնաքվեարկություն չլինի: Նա «խորհրդավորություն» անվանեց, որ նույնականացման քարտ ունեցողների թիվը կտրուկ մեծացել է: Ա.Մանուկայնի խոսքով՝ մատը թանաքոտելու տաբերակը շատ ապահով է՝ եթե անգամ մաքրեն թանաքը, ֆանարիկը միացնում ես երևում է:
«Ի՞նչ կլինի, որ էս հանրաքվեն չանցնի, ի՞նչ է եղել, քվեարկեցին՝ չանցավ: Վերջ ի վերջո դեմոկրատ երկիր ենք: Ոչինչ էլ ամոթ չի»,- ասաց Ա.Մանուկյանը: