
Հարկավոր է Սիրիայում քաղաքացիական պատերազմի «դժոխքին» վերջ տալ. Քերի

Ջոն Քերիի խոսքով՝ Վիեննայի համաժողովի պատվիրակներին հարկավոր է ոչ ավել, ոչ պակաս, Սիրիային ցույց տալ դժոխքից դուրս գալու ճանապարհը:
«Սիրիայի համար ապագա տանող ճանապարհը գտնելը հեշտ չէ, սակայն հիմա դրա համար կան առավել հարմար քաղաքական նախադրյալները»,- խոստովանել է Քերին:
Դրա հետ միասին, ըստ ԱՄՆ պետքարտուղարի, ոչինչ այդքան չի օգնի ԴԱԻՇ-ի դեմ պայքարում, որքան իշխանության փոփոխությունն ու Բաշար Ասադին գործերից հեռացնելը, ինչը կմիավորեր երկրի ուժերը ԴԱԻՇ-ի դեմ պայքարում
Սիրիական հարցով հանդիպմանը պետք է մասնակցեն Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Եգիպտոսի, Լիբանանի ԱԳՆ ղեկավարները: Հանդիպմանը մասնակցելու են նաև ԵՄ ղեկավարության ներկայացուցիչները ու տարածաշրջանի առանցքային խաղացողները՝ Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Պարսից ծոցի երկրները ու Ռուսաստանը: Նման կարգի բանակցություններին առաջին անգամ կմասնակցեն նաև Իրանի ներկայացուցիչները:
Մոսկվան ու Թեհրանը սիրիական կոնֆլիկտում աջակցում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, իսկ ԱՄՆ-ը, Թուրքիան, Սաուդյան Արաբիան ու Պարսից ծոցի երկրները պնդում են, որ երկարաժամկետ հեռանկարում նրա տեղը սիրիական քաղաքականությունում չէ: