Իսլամական հեղափոխությունից ի վեր առաջին անգամ իրանցի կին դեսպան է նշանակվել
Իրանի ԱԳՆ մամլո քարտուղար Մարզիե Աֆխամը նշանակվել է Մալայզիայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան, հայտնում է իրանական ISNA գործակալությունը:
Սա 1979թ. Իրանի իսլամական հեղափոխությունից ի վեր կնոջ՝ այդ պաշտոնում նշանակվելու առաջին դեպքն է:
Աֆխամը ծրագրում է Կուալա-Լումպուրում իր առաքելությանը ձեռնամուխ լինել մոտ օրերս:
53-ամյա Աֆխամը Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ էր նշանակվել 2013 թվականի օգտոստոսին, ինչը նույնպես նախադեպային էր Իրանի համար: Ավելի վաղ կինը 8 տարի զբաղեցրել էր Իրանի ԱԳՆ տեղեկատվության ու տպագրության բաժնի գլխավոր տնօրենի պաշտոնը:
Նա դարձավ երկրորդ կին դեսպանը Իրանի ողջ պատմության մեջ:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին իր նախընտրական արշավի ժամանակ խոստացել էր բոլոր սոցիալական ոլորտներում տղամարդկանց ու կանանց իրավունքների հավասարություն: