
Եվրամիությունը հանել է պատժամիջոցները 170 բելառուսի վրայից

Եվրամիության երկրների կառավարությունը 4 ամսով կասեցրել է Բելառուսի 170 քաղաքացիների նկատմամբ սահմանված պատժամիջոցները, հայտնում է Reuters-ը:
Բացի այդ՝ կասեցվել են պատժամիջոցները նաև 3 իրավաբանական անձանց նկատմամբ:
Ավելի վաղ ԵՄ երկրների իշխանությունները հրաժարվել էին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ պատժամիջոցներից:
Վերջինս հույս է հայտնել, որ Եվրոպայի հետ հարաբերությունները կնորմալանան: