Թրամփը մանրամասներ է պատմել Ղասեմ Սոլեյմանիի սպանության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ ներկայիս պայմանավորվածությունները մի քանի շաբաթ տևած բանակցությունների արդյունք չեն, այլ դարձել են տարիներ առաջ տեղի ունեցած իրադարձությունների, դրանց թվում՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության հետևանքը, հաղորդում է Al Jazeera-ն։

Ըստ նրա՝ հենց այդ դրվագն է դարձել առանցքային գործոնը, որը հանգեցրել է ներկայիս գործարքին։ Նա ընդգծել է, որ առանց ԱՄՆ-ի այդ որոշման, իր գնահատմամբ, այսօրվա պայմանավորվածությունները հազիվ թե հնարավոր լինեին։

Թրամփը հիշեցրել է, որ Սոլեյմանին ոչնչացվել է 2020 թվականի հունվարին Բաղդադի միջազգային օդանավակայանին հասցված ամերիկյան հարվածի հետևանքով՝ իր նախագահության առաջին ժամկետի ընթացքում։

Նա Սոլեյմանիին բնութագրել է որպես «Իրանի ղեկավար» և «հանճարեղ խենթ»՝ հայտարարելով, որ նրան սպանելու որոշումն ընդունվել է Իսրայելի հետ քննարկումներից հետո։

Թրամփը նշել է, որ ի սկզբանե իսրայելական կողմը չէր ծրագրում իրականացնել գործողությունը, սակայն հետագայում այն ստանձնել է Միացյալ Նահանգները, և հարվածը հասցվել է որպես համատեղ գործողություն։

Նա հայտարարել է նաև, որ ԱՄՆ-ն ու Իրանը «ամենայն հավանականությամբ կստորագրեն համաձայնագիրը»՝ ընդգծելով, որ այն արդեն փաստացիորեն Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը թույլ չտալու «երաշխիք» է։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ուժերի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին սպանվել է 2020 թվականի հունվարի 3-ին՝ Իրաքի Բաղդադի միջազգային օդանավակայանի շրջանում ԱՄՆ-ի հասցրած հարվածի հետևանքով։

Հարձակման պահին նա գտնվելիս է եղել իրաքյան շիական «Ալ-Հաշդ աշ-Շաաբի» աշխարհազորի ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուհանդիսի հետ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930