Ընտրություններից հետո Ադրբեջանի մեդիայում ամենաակտիվ քննարկումները ՀՀ Սահմանադրության շուրջ են. Տաթևիկ Հայրապետյան

Հունիսի 14-ին Դիլիջանում տեղի էր ունեցել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի աշխատանքային հանդիպումը։ Այս մասին հայտնել էին Անվտանգության խորհրդից։

Ըստ ԱԽ հայտարարության, կողմերը հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակել երկու երկրների քաղաքացիական հասարակությունների միջև փոխվստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ։

Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը պայմանավորվել են նաև շարունակել աշխատանքային շփումները՝ նշելով, որ հաջորդ հանդիպումը կկայանա Ադրբեջանում:

Ի՞նչ են քննարկել Գրիգորյանը և Հաջիևը, ի՞նչ քննարկումներ են ծավալվում Ադրբեջանում այս հանդիպման վերաբերյալ։

Կարդացեք նաև

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը խոսելով այս հարցերի շուրջ, նկատեց՝ ադրբեջանցի պաշտոնյաների կամ նրանց հարող փորձագետների այցերը հենց այս սկզբունքով են տեղի ունենում՝ նախապես որևէ տեղեկատվություն չի տարածվում, այցից հետո տարածում են մի քանի նախադասությամբ հայտարարություն և դրանով սահմանափակվում։

«Թե ինչի մասին են լինում այս այցերը, մենք հետո ենք հասկանում՝ տեղի ունեցող զարգացումներից կամ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի կողմից շրջանառության մեջ դրվող օրակարգերից, որոնք փաստացի արտացոլում են Ադրբեջանի պահանջները։ Ուղղակի ադրբեջանական մամուլը 90 տոկոսով այս այցի վերաբերյալ կրկին պաշտոնական հայտարարություն է տարածել, դրա վերաբերյալ Ադրբեջանում առանձնապես քննարկումներ չեն ծավալվել։ Միայն մեկ տեղ եմ հանդիպել հոդվածի, որտեղ ադրբեջանցի փորձագետը կարծիք է հայտնել, որ Հաջիևի Հայաստան կատարած այցը կարող է կապված լինել «անկլավների» թեմայով քննարկումների հետ, հաշվի առնելով այն հանգամանքը, թե որտեղ էր այցելել, մասնավորապես՝ Տավուշի մարզ, Դիլիջան և այլն»,- 168.am հետ զրույցում ասաց Տաթև Հայրապետյանը։

Փորձագետը հիշեցրեց՝ մայիսի 19-ին նույն Հաջիևը մասնակցում էր մի միջոցառման, որտեղ նա հերթական անգամ Հայաստանն անվանել է «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անունով, ասելով, թե ադրբեջանցիները երազում են իրենց «հայրենիք» գալու մասին։

«Սա ընտրություններից առաջ էր, ընտրություններն ավարտվում են, ու Հաջիևն անմիջապես այցելում է Հայաստան՝ Դիլիջան։ Ընդ որում, հաշվի առնելով Հաջիևի ով լինելը, նա Արցախի բլոկադան ու ցեղասպան գործողությունները մեդիա դաշտի ամենաակտիվ պրոպագանդայով զբաղվող կերպաներից մեկն է։

Ընդհանուր առմամբ, բարդ է խոսել այսքան սուղ տեղեկատվության պայմաններում, բայց մեկ բան կարող եմ ասել, որ Հայաստանում ընտրություններից հետո Ադրբեջանի մեդիայում ամենակտիվ ծավալվող քննարկումները ՀՀ Սահմանադրության շուրջ է։ Հասկանում են, որ Փաշինյանը սահմանադրական մեծամասնություն չի կազմում, և՝ «Որտե՞ղ է նա կորել, պետք է փոխի Սահմանադրությունը» վերտառությամբ հոդվածներ են հրապարակվում։ Այսինքն՝ սրա շուրջ են քննարկումները ծավալվում, չեմ զարմանա, որ Հաջիևի հետ հանդիպմանը ևս այդ թեման քննարկվել է»,- հավելեց մեր զրուցակիցը։

Հարցին՝ պատահականությո՞ւն էր, որ Հաջիևը Դիլիջանում Արմեն Գրիգորյանի հետ զբոսնում էր այն վայրում, որը վերակառուցվել էր այս պահին Բաքվում ապօրինի դատապարտված Ռուբեն Վարդանյանի ջանքերով, Տաթևիկ Հայրապետյանը պատասխանեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների քայլերի սինխրոնիզացիայի պարագայում դժվար է ինչ-որ զուգադիպություն գտնել։

«Իմ համոզմամբ՝ ընդհանուր առմամբ Ադրբեջանի նպատակը, տարբեր գործիքակազմերով հայ հանրությանը և հայկական պետության շարունակական նսեմացումն է տարբեր մեթոդներով։ Այսօր կպահանջեն փոխել Սահմանադրությունը, վաղը կասեն՝ Արարատ սարը հանեք, այսինքն՝ այս բոլոր գործընթացների վերջնական նպատակը մեզ՝ որպես հանրություն ու պետություն, հոգեբանական ու բարոյական դաշտում ոչնչացնելն է։

Հիմա իրենք գալիս են, Ռուբեն Վարդանյանի վերակառուցած այգում զբոսնում են, բայց Վարդանյանը Բաքվում գերության մեջ է, նրա հասցեին ամենավատն բաներն են ասում։ Սա պատահականությո՞ւն է՝ դժվարանում եմ ասել, կարծում եմ՝ սա մեր դեմ մղվող հոգեբանական ու բարոյական անտեսանելի պատերազմի կարևոր բաղադրիչներից մեկն է»,- ընդգծեց Տաթևիկ Հայրապետյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930