
Ֆրանսիացի պատգամավորները մեկնել են Սիրիա ու հանդիպել Ասադի հետ

Ֆրանսիացի 3 պատգամավորներ, ովքեր ներկայացնում են ընդդիմությունը, հոկտեմբերի 28-ին Սիրիայում բանակցություններ են անցկացրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, հայտնում է Փարիզի BFMTV հեռուստաալիքը:
Մեկուկես ժամ տևած հանդիպմանը ներկա են եղել Ժան-Ֆրեդերիկ Պուասոնը, Քսավյե Բրետոնն ու Վերոնիկա Բեսսը:
Սիրիա ուղևորվելը եղել է պատգամավորների անձնական նախաձեռնությունը:
Բանակցությունների արդյունքի մասին տեղեկություններ հեռուստաալիքը չի հաղորդում:
Իր հերթին, Ֆրանսիայի իշխանությունները պատգամավորների Սիրիա այցելությունն անվանել էին «անօգուտ ու անգամ վտանգավոր»: