«Զանգեզուրի միջանցքով» Կարսը միանում է Թուրքեստանի տափաստաններին»,-այսօր Անկարայում հայտարարել է Թուրքիայի խոշորագույն ազգայնական ուժի՝ «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ, նախագահ Էրդողանի քաղաքական դաշնակից Դևլեթ Բահչելին։
«Այսօր Բարձրագույն դատական խորհրդում դատավոր Արման Հովհաննիսյանի և ԲԴԽ որոշ անդամների միջև տեղի ունեցած՝ լրատվամիջոցներում «թեժ իրավիճակ» որակումը ստացած խոսակցության բովանդակությունը ուսումնասիրեցի և ակնհայտ դարձավ, որ ողջ զրույցը ծագեց մի կապակցված մասնագիտական կենսագրություն ունեցող տիկնոջ կողմից դատավոր Հովհաննիսյանին ուղղված՝ «դուք իմ հարցին ոչ մի ձևով չեք պատասխանում», «զգացվում է, որ չեք հասկանում» հեգնական ձևակերպումներից, իսկ մյուսները պարզապես ոգևորության ալիքի տակ փորձեցին իրենց գործընկերուհուն «պաշտպանել» անվանի դատավորի՝ հանգիստ ու համաչափ հակադարձումից։
Շվեյցարական Նիոնում այսօր տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը, որի արդյունքում իր մրցակցին իմացավ նաև Հայաստանի չեմպիոնը: Այս մասին տեղեկանում ենք ArmSport.am-ից։
Երթևեկության փոփոխություն՝ Օրբելի-Կիևյան փողոցների խաչմերուկում։ Կիևյան փողոցի 1-ին նրբանցքով դեպի նշված խաչմերուկ երթևեկողներին կթույլատրվի երթևեկել բոլոր ուղղություններով, Օրբելի փողոցի կողմից երթևեկողներին՝ 1-ին երթևեկելի գոտուց միայն աջ, իսկ 2-րդից` ուղիղ և ձախ ուղղություններով: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից։
Ինդոնեզիայի Բալի քաղաքում անցկացվել է Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադան (IABO), որի եզրափակիչ փուլին մասնակցել են ՀՀ 7 ուսումնական հաստատություններ ներկայացնող 27 աշակերտներ։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Թբիլիսիի մոտ ռազմաբազայում տեղի է ունեցել «Կովկասյան արծիվ 2026» համատեղ մարտավարական և հատուկ զորավարժությունների բացման արարողությունը, որին մասնակցել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումները։
Մի ամբողջ 67 տարի (1940 թվականից) KFC ընկերությունը հույժ գաղտնի էր պահում հավի պատրաստման բաղադրատոմսը և ահա վերջերս Chicago Tribune թերթը հրապարակեց այն: «11 կանաչիների և համեմունքների» օրիգինալ բաղադրատոմսը խմբագրությանը բացահայտել է գնդապետ Սանդերսի զարմիկը: Տղամարդը գտել է այն KFC-ի հիմնադրի երկրորդ կնոջ գրառումներում:
Երբեք մի՛ նախանձեք այլոց երջանկությանը, քանի որ այդ երջանկությանն անպայմանորեն մի փորձություն է կցորդված: Մի՛ նայեք այլոց արտաքին երջանկությանը, մի՛ դատեք արտաքինից: Տեսե՛ք, թե որքա՜ն եք սխալվում, երբ տարվում եք՝ ձեր վիճակը միշտ ուրիշների վիճակի հետ համեմատելով: Ջանացեք սիրե՛լ այն համեստ կյանքը, որը դուք ձեր ձեռքով եք կառուցել: Մի՛ փափագեք ուրիշի վիճակը, քանի որ բոլոր վիճակներին էլ մի խաչ է կապված, և նախընտրելին, անշուշտ, պիտի լինի ձե՛ր խաչը:
Հարավկորեական «Hyundai Motor» ընկերության Թուրքիայի մասնաճյուղը հայտարարել է Իզմիթ քաղաքի գործարանում մարտկոցների հավաքման նոր արտադրամաս հիմնելու մասին։
Պաղպաղակի փոքր չափաբաժինը կարող է ժամանակավորապես թեթևացնել մրսածության որոշ ախտանշաններ։ Այս մասին NEWS.ru-ի հետ զրույցում հայտնել է գաստրոէնտերոլոգ Եկատերինա Կաշուխը։
Մինչ հայաստանյան իշխանությունները սպասում են հունիսի 7-ի ընտրություններից հետո բարձրաստիճան շնորհավորանքի ու հրավերքի Մոսկվայից, Եվրոպական միությունը չի հապաղում, և հուլիսի 5-ին սպասվում է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի այցը Հայաստանի Հանրապետություն։