China Resources New Energy-ն IPO է իրականացնում Շենժենում՝ նպատակ ունենալով ներգրավել ռեկորդային 3,4 միլիարդ դոլար

«China Resources New Energy» ընկերությունը Շենժենի ֆոնդային բորսայում իրականացնում է բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում (IPO)` պլանավորելով ներգրավել ռեկորդային 3,4 միլիարդ դոլար (24,5 միլիարդ յուան):

Ստացված միջոցներն ուղղվելու են քամու և արևային էներգետիկայի նախագծերի ֆինանսավորմանը, որոնք կապված են գերբարձր լարման էլեկտրահաղորդման ազգային գծերի հետ։ Այս նախագծերի ընդհանուր հզորությունը ողջ Չինաստանում կազմում է 7,18 գիգավատ (ԳՎտ):

Ներկայացված նախագծերի ընդհանուր արժեքը կազմում է 40,42 միլիարդ յուան: Ներդրումների մնացած մասը կֆինանսավորվի ընկերության ներքին ռեսուրսների և այլ աղբյուրների հաշվին:

«China Resources New Energy»-ն նախատեսում է բաժնետոմսերի առցանց և օֆլայն բաժանորդագրությունը սկսել հունիսի 22-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930