Քիչ է մնում ասեն՝ Ադրբեջանի իշխանություններն ինչ արել են Արցախում՝ ճիշտ է․ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«1991-2018թթ. ՀՀ իշխանությունները երբեք որեւէ տարածքային պահանջ չեն ներկայացրել այլ երկրների։

Քպ-ական քարոզչամեքենան անուղղակի հերթական կեղծ թեզն է հրապարակ նետում, թե իբր նախկին իշխանությունները կամ հիմնական ընդդիմադիր ուժերը չեն բավարարվում ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքով ։

Սա բացահայտ սուտ է։

1991-2018թթ. ՀՀ իշխանությունները երբեւէ տարածքային պահանջ որեւէ երկրի չեն ներկայացրել։

Արցախյան կարգավորման խնդիրն էլ ՀՀ նախկին իշխանությունների համար եղել է ոչ թե տարածքային խնդիր,այլ՝ ինքնորոշման իրավունքի իրացման հարց։

Իսկ ինքնորոշման իրավունքն էլ ՝ ՄԱԿ -ի նպատակներից է, իսկ սկզբուքն էլ ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ։

ՀՀ միակ ղեկավարը, ով խախտել է այս քաղաքական սկզբուքը Փաշինյանն էր՝ «Արցախը Հայաստան է և վերջ» թեզով։

Էլ չեմ խոսում ՝ նոր պատերազմ, նոր տարածքներ թեզի մասին։

Անթույլատրելի է նման թեզերի տիրաժավորումը։

Քիչ է մնում ասեն՝ Ադրբեջանի իշխանություններն ինչ արել են Արցախում՝ ճիշտ է։

Պետությունների պատմությունը շարունակական է ու մի արեք բաներ, որի տակից նույնիսկ ապագա սերունդները չեն կարողանալու դուրս գալ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930