
Պատմության մեջ առաջին անգամ կինն ընտրվել է Նեպալի նախագահ

Նեպալի խորհրդարանը հոկտեմբերի 28-ին ընտրել է նախագահի, ով երկրի պատմության մեջ առաջին անգամ դարձել է կին, հայտնում է korrespondent.net-ը:
Բիդխիա Բխանդարիի օգտին քվեարկել է 327 խորհրդարանական, նրա մրցակից Կուլ Բախանդուր Գուրունգն ստացել է 214 ձայն:
Այդկերպ, Բխանդարին, ով մինչ այդ զբաղեցնում էր Նեպալի իշխող Կոմունիստական կուսակցության փոխնախագահի պաշտոնը, կփոխարինի երկրի ղեկավարին:
Համաձայն նոր Սահմանադրության՝ խորհրդարանական հանրապետություն հանդիսացող Նեպալում նախագահի պաշտոնը արարողակարգային է:
Բխանդարին երկար տարիներ է, ինչ քաղաքականության մեջ է, նա երկար ժամանակ պայքարել է այդ երկրում միապետության վերացման դեմ: