«Որևէ մեկի վրա թիվ չկա դրված». Գալուստ Սահակյան

«Որևէ մեկի վրա թիվ չկա դրված, առավել ևս ինձ վրա, մենք գիտենք, թե ինչ ենք անում, թիվը վերաբերումէ օրենքի, այսինքն՝ պետք է լինեն 650 հազարից ավելի «այո» ձայներ, որ հանրաքվեն անցնի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Գ.Սահակյանը հավաստիացրեց, որ չնայած դրան այդ թիվն ապահովելու վերաբերյալ որևէ մտադրություններ չկան: Միաժամանակ, ԱԺ նախագահը չհերքեց տարածված լուրերը, որ նախօրեին շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը շտաբ է հրավիրել ՀՀԿ-ական գործարար պատգամավորներին և հրահանգներ տվել. «Նման հանդիպումներ եղել են, կլինեն, ընդհանարապես կուսակցության բոլոր ուժերի առումով կլինեն»:

ԱԺ նախագահը վստահություն հայտնեց, որ հանրաքվեի շտաբի կազմում ընգրկված պետական գործիչները քարոզչությամբ զբաղվելու են աշխատանքային ժամից հետո:

Տեսանյութեր

Լրահոս