ԱԺ-ում Ղարաբաղի դրոշների առկայությունը պատերազմի սպառնալիք է. Հայաստանում 500 000 մարդ կա, որ ուզում է՝ Ղարաբաղը հետ բերե՞նք. Փաշինյան

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի Հայաստան այցի և ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման համատեքստում նկատել է, որ մեր իրադրություններին պետք է արտաքին աչքով նայենք:

«Արտաքին աշխարհում և ոչ միայն Ադրբեջանում կարող է հարց ծագել՝ ՀՀ-ում 500.000 քաղաքացի կա՞, որ մտածում է՝ պետք է ծովից ծով Հայաստանը գնալ վերցնել, կամ՝ Ղարաբաղը հետ բերել, կամ՝ գնալ Ղարաբաղ, վերանայել խաղաղության համաձայնագիրը, և այն, ինչ գրած է համաձայնագրում, ոչինչ, մենք դա չենք անի՞, 500.000 հազար քաղաքացի կա՞:

Եթե ընկալումը լինի այնպես, որ էդքան մարդ կա… Մեզ պետք է սահմանադրական մեծամասնություն, որ մենք բացառենք պատերազմը, եթե մենք հիմա չկառավարենք էս իրավիճակը, և ընկալում ստեղծվի, որ ՀՀ-ում 500.000 մարդ կա, որ ասում է՝ պիտի Ղարաբաղի շարժումը շարունակենք, այսինքն, պատերազմի եռագլուխ կուսակցության օգտին արձանագրած ձայների գումարն եմ ասում, դա լրջորեն կսրի ռազմաքաղաքական վիճակը ՀՀ-ում, մանավանդ այն պայմաններում, երբ այսօր ունենք նոր բանակ: Այսինքն, կարա հարց առաջանա՝ կարող է էդ բանակը հայտնվի էն մարդկանց ձեռքում… ԵՍ սա նկատի ունեմ: Մենք հո գիտենք իրողությունը, որ չկա այդքան մարդ, այլ ընտրակաշառք է բաժանվել արտաքին ուժերի օգնությամբ, որոնք շահագրգռված են, որ տարածաշրջանը պայթի:

Եվ, այո, ընտրակաշառքով կոնկրետ պատերազմի սպառնալիք են ստեղծել»,- նշել է Փաշինյանը՝ ակնարկելով, որ Հաջիև-Արմեն Գրիգորյան հանդիպման կազմակերպմամբ փորձ է արվել կառավարել այդ սպառնալիքը, և, որ Ղարաբաղի շարժումը չպիտի շարունակվի, որ Ղարաբաղի դրոշների առկայությունը մեր երկրի խորհրդարանում պատերազմի սպառնալիք է:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930