Բաժիններ՝

Հոլիվուդյան դերասանուհի Հոլի Բերին ամուսնալուծվում է

Հոլիվուդյան դերասանուհի Հոլի Բերին ամուսնալուծվում է Օլիվյե Մարտինեսից: Այս մասին զույգը համապատասխան հայտարարություն է կատարել, հայտնում է TMZ-ն:

Զույգը ամուսնալուծության պատճառ է նշել «անհաղթահարելի հակասությունները»:
«Ծանր սրտով մենք որոշել ենք ամուսնալուծվել: Մենք միմյանց նկատմամբ սիրով ու հարգանքով լի կլինենք հանուն մեր որդու: Մենք միմյանց ոչինչ չենք ցանկանում, բացի երջանկությունից»,- ասվում է Բերիի ու Մարտինեսի հայտարարության մեջ:

Զույգը խնդրել է հարգել անձնական կյանքի իրենց իրավունքը այդ դժվարին պահին: Ամուսիններն ունեն 1 որդի՝ 2 տարեկան Մասեոն:

Ամուսինների ամուսնալուծություն մասին հայտնի էր դարձել այս տարվա հունվարին: Այն ժամանակ Բերին հայտարարել էր, որ պատրաստ է բաժանվել ամուսնուց, սակայն բանը պաշտոնական ամուսնալուծության չէր հասել:

Դերասանուհին հայտարարել էր, որ ցանկանում է ամուսնու հետ խզել հարաբերությունները նրա ագրեսիայի պատճառով:

Զույգն ամուսնացել էր 2013թ. հուլիսի 14-ին: Օսկարակիր դերասանուհու համար սա երրորդ ամուսնությունն էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս