Բաժիններ՝

Ալիևն ու Սարգսյանը ցանկություն են հայտնել հանդիպել մինչև տարեվերջ. Ուորլիք

Մենք հանդիպել ենք նախագահ Ալիևի, ինչպես նաև նախագահ Սարգսյանի հետ: Երկուսն էլ ցանկություն են հայտնել հանդիպել մինչև տարեվերջ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է haqqin.az-ը: Բաքվում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Ամերիկացի համանախագահն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը մեծ նշանակություն ունի ողջ տարածաշրջանի համար:

«Մենք պետք է խաղաղություն ձեռք բերենք մեր ապագա սերունդների համար, խաղաղությունը երկու ժողովրդին էլ օգուտ կտա: Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդները պետք է շփումներ հաստատեն միմյանց ճանաչելու համար»,- ասել է Ուորլիքը:

«Ես չեմ հասկանում մեր հասցեին ուղղված քննադատությունը, մենք անում ենք ամեն ինչ, ինչ մեր ուժերում է, որպեսզի լուծվի այս հակամարտությունը: Կարևոր են քայլերը, որոնք ձեռնարկում են պետությունների ղեկավարները, այլ ոչ թե մեր հայտարարությունները»,- ասել է ամերիկացի համանախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս