Բուլղարիան դեմ կհանդես գա Ռուսաստանի պատրիարք Կիրիլի դեմ ԵՄ պատժամիջոցներին. Bloomberg
Բուլղարիայի նոր կառավարությունը դեմ կհանդես գա Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդի դեմ սահմանվող պատժամիջոցներին, որոնք ներառված են Մոսկվայի դեմ Եվրամիության սահմանափակումների վերջին փաթեթում։ Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր դաշնակից պատրիարք Կիրիլի դեմ պատժամիջոցները կարող են «հակաարդյունավետ» լինել, չորեքշաբթի օրը Սոֆիայում լրագրողներին ասել է Վելիսլավա Պետրովան։ «Դրանք ստեղծում են մի միջավայր, որտեղ հակաեվրոպական քարոզչություն է տարվում», — հայտարարել է նա։
Պետրովան նշել է, որ այնպիսի սահմանափակումները, ինչպիսիք են ակտիվների սառեցումը և ճամփորդական արգելքները, կրում են սոսկ խորհրդանշական բնույթ և չեն օգնի հարթել խաղաղության բանակցությունների ուղին։ «Ես չեմ կարծում, թե առանձին բանկերում Ռուսաստանի պատրիարքի ֆինանսական ակտիվների սահմանափակումը կխոչընդոտի նրա գործունեությանը, ինչպիսին էլ որ այն լինի», — ասել է նա։

