Վիզաների հարցում Թուրքիայի քաղաքացիների դժգոհությունն աճում է
Թուրքիայում վիզա ստանալու ցանկություն ունեցող քաղաքացիների խնդիրներն օրեցօր խորանում են, իսկ դրա դեմ ուղղված բողոքների թիվը՝ հասնում ռեկորդային մակարդակի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ սպառողների դժգոհությունների կենտրոնացման «Şikayetvar» հարթակի տվյալների՝ վիզաների միջնորդական և խորհրդատվական ծառայությունների դեմ ներկայացված բողոքները հունիսի առաջին շաբաթվա ընթացքում նախորդ շաբաթվա համեմատ աճել են 291 տոկոսով։
Քաղաքացիների դժգոհությունների հիմնական պատճառներն են հանդիպման օրեր չգտնելը, դիմումների քննարկման գործընթացի ձգձգումը և համակարգային տեխնիկական խնդիրները։ Այս ցուցանիշները փաստում են, որ խնդիրը ոչ միայն վիզայի դրական կամ բացասական պատասխանն է, այլև այն, որ բուն դիմումի գործընթացն ինքնին վերածվել է ճգնաժամի:
Տվյալների համաձայն՝ վիզաների տրամադրման գործընթացում առկա ճգնաժամը վերջին 3 տարիներին կայուն աճ է գրանցում. 2023-ին՝ 5.825, 2024-ին՝ 6.900, 2025-ին՝ 7.320, իսկ 2026-ի առաջին կիսամյակում՝ 3.383 բողոք:

