36-ամյա ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը պաշտոնապես դարձել է ամենաերիտասարդ կինը, որն ընդգրկվել է Երգահանների փառքի սրահում։ Այս մասին հաղորդում է Euronews-ը։
Բաքվում ուրախացել են ընտրությունների արդյունքներից. Ռոբերտ Քոչարյան
Հայաստանը մտնում է տուրբուլենտության լուրջ փուլ. Ռոբերտ Քոչարյան
Պուտինի շնորհավորանքը ոչինչ չի փոխելու. Ռոբերտ Քոչարյան
Մանդատների հարցն ընդդիմության միասնական որոշման հարց է. Ռոբերտ Քոչարյան
«Տարածաշրջանային առումով Թուրքիան հասնում է Բալկաններից մինչև Մերձավոր Արևելք, Կովկաս և ավելի հեռու: Թուրքիան տարածաշրջանում ամենակարևոր ռազմավարական գործըներներից և ուժերից մեկն է»:
ԿԸՀ-ն ձայների առնվազն 10 տոկոսը «նկարել» է ՔՊ-ի համար. Ռոբերտ Քոչարյան
Մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջնության Կանադա – Բոսնիա և Հերցեգովինա հավաքականների հանդիպումը։
«Այն ժամանակ բազմաթիվ անձանց են հարցաքննել ու պարզել են, որ հանցագործություն չկա»։
Գրեթե 100 տոննա պարենամթերք և առաջին անհրաժեշտության ապրանքներ փոխադրող նավը ուրբաթ ժամանել է Կոլումբիայից՝ որպես մարդասիրական օգնություն, որը վերջին ամիսներին տարբեր երկրներ ուղարկում են Կուբա՝ ԱՄՆ-ի շարունակվող էներգետիկ էմբարգոյի պայմաններում։
Քենեդիի կենտրոնի տնօրենների խորհուրդը որոշել է բողոքարկել դաշնային դատարանի որոշումը, որը պարտավորեցնում է հաստատությանը նախագահ Դոնալդ Թրամփի անունը հանել շենքի ճակատամասից։ Այս մասին հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով նիստի ընթացքին ծանոթ աղբյուրների։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցներ է ունեցել Կատարի վարչապետ և արտգործնախարար Մուհամմեդ բին Աբդուրահման Ալ Թանիի, ինչպես նաև ԱՄՆ-ի և Իրանի միջև երկխոսության հարցերով ամերիկացի բանակցողների հետ։
«Քաղաքական դաշտում նախաձեռնությունը պահելու և ավտորիտար բնույթի որոշումներ կայացնելու շրջանակում նոր գործեր կարվեցին ՀՀԿ-ական Տիգրան Վարդանյանի և քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի դեմ»։
Պարտադիր պայման՝ ինձ չպետք ա ասեն, թե ինչ խոսամ, ինչ մտածեմ»։
Այս ընտրական գործընթացի հիմնական ինտրիգը, կարելի է ասել, այն է, թե հունիսի 7-ին Հայաստանում անցկացված Ազգային ժողովի ընտրության քվեարկության արդյունքում ԲՀԿ-ն մտնո՞ւմ է խորհրդարան, թե՞ ոչ։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը՝ մեկնաբանելով ԿԸՀ-ի երեկվա որոշումը երկու ընտրատեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին։
ԿԸՀ-ն ամփոփել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների իրականացրած վերահաշվարկի արդյունքները։ Վերահաշվարկվել են 637 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները։
Քիչ առաջ ձերբակալվել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։
Փետրվարի 28-ին՝ Թեհրանին ԱՄՆ-ի և Իսրայելի առաջին հարվածներից 100 օր անց, խաղաղության համաձայնագիր այդպես էլ ի հայտ չեկավ: Ապրիլի 8-ին Պակիստանի միջնորդությամբ կնքվել է հրադադարի ժամանակավոր համաձայնագիր: Ռազմական բախումները գրեթե դադարել են: Սակայն Իսլամաբադում ուղիղ բանակցությունները ձախողվեցին ապրիլի 12-ին, և այդ ժամանակից ի վեր կողմերը խաղաղ երկխոսություն են վարում Պակիստանի միջոցով: Այնուամենայնիվ, լարվածության մի քանի բռնկումներ մեծացրել են մտավախությունները, որ մարտական գործողությունները կարող են վերսկսվել ամբողջ մասշտաբով:
Եվրամիության երկրները համաձայնություն են տվել Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ։
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» դատական հայց է ներկայացրել Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի դեմ՝ մեղադրելով նրա զրպարտության մեջ կատալոնական ակումբի հասցեին։
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում։
Եվրոպական հանձնաժողովն առաջարկել է ԵՄ երկրների ֆերմերներին 540 միլիոն եվրո հատկացնել՝ պարարտանյութերի գների աճի պատճառով։ Այս մասին ասված է հանձնաժողովի հայտարարության մեջ։
Ըստ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչի հայտարարության՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր համաձայնագիրը ներառում է խիստ պայմաններ:
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Թեհրանի միջև հնարավոր համաձայնագրի մասին լուրերի ֆոնին Իսրայելը պետք է պահպանի Իրանի մոտ միջուկային զենքի հայտնվելն ինքնուրույն կանխելու հնարավորությունը, հաղորդում է The Times of Israel-ը։
Հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից անցել է մի քանի օր, սակայն Կրեմլից դեռևս չի հնչել ավանդական շնորհավորական ուղերձը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և անձամբ Նիկոլ Փաշինյանի հասցեին։ Սա՝ այն դեպքում, երբ նախնական տվյալներով Փաշինյանի քաղաքական ուժը ստացել է ձայների գրեթե կեսը (49,81%), թեև հայաստանյան ընդդիմությունը, քաղաքական գործիչները, հանրային գործիչներն ըստ էության չեն ընդունում ընտրությունների արդյունքները, խոսում վարչական ռեսուրսի, անհավասար նախընտրական քարոզարշավի և այլ խախտումների մասին։
ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Նորին Սրբություն, Համայն Վրաստանի նորընտիր Կաթողիկոս-Պատրիարք Մցխեթա-Թբիլիսիի արքեպիսկոպոս, Բիճվինթայի և Ցխում-Աբխազիայի միտրոպոլիտ Շիո Երրորդը․ հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։
Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Նոել Բարոյի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում տիրող ընթացիկ իրավիճակը և Պակիստանի միջնորդությամբ դիվանագիտական գործընթացների զարգացումը:
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլամզը Սամսունում մասնակցել է իշխող «Արդարություն ու Զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության Սամսունի նահանգային վարչության կողմից կազմակերպված 98-րդ նահանգային խորհրդատվական նիստին։ Յըլմազն անդրադարձել է երկրի տնտեսությանն ու ռազմարդյունաբերությանը։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանը քննարկում են հունիսի 7-ին կայացած համապետական ընտրությունների քվեարկության արդյունքները, վարչախմբի իրականացրած համատարած ընտրախախտումները, զգալի անճշտությունները, ինչպես նաև՝ հետընտրական շրջանում ընդդիմության հիմնական դերակատարների քաղաքական դիրքավորումը, նախևառաջ՝ մանդատները վերցնել-չվերցնելու հարցի հանգուցալուծումը։
«Քվեարկելու իրավունք ունեցող արցախցիներից ֆիքսել են, որ ԿԸՀ-ում տեղադրված էլեկտրոնային ցուցակում 20 անուն ավելի է, քան ընտրատեղամասում ընտրության օրը կախված ցուցակում էր»: