Իտալիան ճանաչվել է գինեգործության համաշխարհային առաջատար
Ֆրանսիան զիջել է Իտալիային գինու արտադրությունում առաջնությունը, հայտնում է AFP-ն՝ հղում կատարելով նախօրեին հրապարակված Գինու ու խաղողի միջազգային կազմակերպության վարկանշային աղյուսակին:
Անցնող տարվա արդյունքվ՝ գինու արտադրությունն աշխարհում ավելացել է 2%-ով՝ մինչև 275,7 մլն հեկտոլիտր, թեև կազմակերպությունը դեռ սպասում է Ռուսաստանի ու Չինաստանի հաստատված տվյալներին:
Իտալիան առաջատարի դիրքը վերադարձրել է 48,9 հեկտոլիտրով, ինչը 10%-ով ավելի է նախորդ ցուցանիշներից: Ֆրանսիայի արտադրական ցուցանիշներն ավելացել են 1%-ով՝ մինչև 47,4 հեկտոլիտր: Երրորդ տեղում Իսպանիան է՝ 36,6 հեկտոլիտրով:
Եվրոպացիներին հաջորդում են ԱՄՆ-ը (22,1 հեկտոլիտրով), Արգենտինան (13,3 հեկտոլիտրով) ու Չիլին, որի համար տարին ռեկորդային էր՝ մինչև 12,8 հեկտոլիտր:
Նրանց հաջորդում են Ավստրալիայի (12 հեկտոլիտր), Հարավային Աֆրիկայի (11,3 հեկտոլիտր) ու Նոր Զելանդիայի (2,3 հեկտոլիտր) գինեգործները: