Տավարի միսը խաշել, բարակ կտրատել, տապակել կարագով։ Առանձին մեծ թավայի մեջ կարագով սոխեռած անել, ավելացնել ուրցը, աղն ու պղպեղը, ավելացնել նաև մսի արգանակը, բայց ոչ շատ:
Բիսկվիտի համար ձուն շաքարավազով հարել, ավելացնել Կոկա-կոլան, ալյուրը, փխրեցուցիչը և կակաոն։ Խառնել գդալով, լցնել յուղաթղթով պատած 23×35 սմ չափի տապակի մեջ և թխել 180°-ում 20 րոպե։ Սառչելուց հետո բիսկվիտը բաժանել երկու շերտի։
Հավի միսը համեմել աղով և սև պղպեղով, տապակել ձեթով, երկու կողմից։ Տապակից հեռացնել հավի միսը, նույն տապակի մեջ լցնել կարագը, սխտորը ճզմած, տապակել մի քանի վայրկյան, այնուհետև ավելացնել սերուցքը, թողնել հասնի եռման։
Հավի փափկամիսը տապակել կարագով։ Առանձին տարայի մեջ լցնել բուսայուղը, ճզմած սխտորը, խմելի-սունելին, աղը և մուս համեմունքները։ Այնուհետև ավելացնել սերուցքը և լավ խառնել։
Խմորի համար միջին կաթսայի մեջ լցնել տաք ջուրը, կարագը, շաքարավազը և աղը։ Հասցնել եռման աստիճանի, արագ ավելացնել ալյուրը և անընդհատ խառնել միջին կրակի վրա։
Բլղուրը լվանալ, ավելացնել 2,5 բաժակ ջուր, դնել կրակի վրա, հասցնել եռման աստիճանի, կրակի վրայից վերցնել, ծածկել կափարիչով, թողնել ուռչի։
1 մանդարինը և ձուն կոտորակիչով հարել, ավելացնել մանդարինի քերած կեղևը, շաքարավազը, աղը, ջուրը, ձեթն ու ալյուրը փխրեցուցիչով և վանիլինով։
Սոխն ու գազարը տապակել ձեթով, մինչև փափկի, ավելացնել կարմիր պղպեղը, լոլիկի սոուսն ու դդմիկները, համեմել աղով և սև պղպեղով, եփել կափարիչով ծածկած, ցածր կրակի վրա մոտ 60 րոպե։ Չմոռանաք խառնել 5-10 րոպեն մեկ։
Միսը կտրատել, տապակել ձեթով, դատարկել տապակից, դնել մի կողմ։ Նույն տապակի մեջ լցնել սունկը, տապակել, դատարկել, դնել մի կողմ։ Կրկին նույն տապակի մեջ տապակել սոխն ու գազարը, ավելացնել մի կողմ դրած միսն ու սունկը, համեմել աղով և սև պղպեղով, խառնել։ Ավելացնել եփած հնդկաձավարը։
Ամանի մեջ լցնել կարագը, մեղրը, շաքարավազը, դնել գոլորշու վրա, թողնել հալվի։ Ձուն հարել սոդայի հետ, քիչ-քիչ ավելացնել կարագով զանգվածին՝ անընդհատ խառնելով, եփել մոտ 30֊40 րոպե մինչև գույնը փոխվի։ Ավելացնել վանիլինը, վերցնել կրակի վրայից, թողնել 10 րոպե։
Խմորի համար անհրաժեշտ է կաթը, ջուրը, կարագը, աղը և շաքարավազը լցնել կաթսայի մեջ, դնել կրակին, հասցնել եռման աստիճանի, մինչև կարագը հալվի։ Ավելացնել ալյուրը, արագ խառնել, կրկին դնել կրակի վրա, եփել մի քանի րոպե, մինչև խմորը կաթսայի պատերին չկպչի։
Քերած դդմիկը քամիչի մաղի մեջ, աղ անել։ Թողնել ջրքամվի 10 րոպե։ Ապա ձեռքերով կամ սրբիչի օգնությամբ քամել։ Ավելացնել մնացած բաղադրիչները, լավ խառնել։ Կարող եք պատրաստել նաև առանց պանրի։
Մանրացված կարտոֆիլն ու կաղամբը խաշել առատ ջրով։ Սոխառածին ավելացնել մածուկն ու համեմունքը, խառնել և լցնել ապուրի վրա։ Կրակն անջատելիս խառնել մանրացված կանաչին։
Բոլոր բաղադրիչները լցնել բլենդերի մեջ, մանրացնել, ավելացնել համեմունքները։ Գնդիկներ պատրաստել, մատուցել նուռով, համեմով, ընկույզով։
Բոլոր բաղադրիչները միասին հարել, լցնել յուղաթղթով ծածկած 24×24 սմ ձևամանի մեջ, թխել 190°-ում, 20-25 րոպե։ Թողնել լրիվ սառչի։
Առանձին ամանի մեջ խառնել սոուսի բաղադրիչները։ Աղացանամանի մեջ խառնել աղցանի բոլոր բաղադրիչները, ավելացնել սոուսը։ Խառնել և մատուցել։
Կաղամբը կտրատել և եփել աղաջրի մեջ 10 րոպե։ Լցնել քամիչի մեջ և թողնել ջուրը քամվի։ Կրկին կտրատել, մանրացնել։
Բեկոնը տապակել մինչև դառնա խրթխրթան, ավելացնել կաղամբը, համեմել աղով, սխտորի փոշիով և չորացրած մաղադանոսով, տապակել միջին կրակի վրա։
Ձուն, կաթը, դարչինն ու վանիլինը խառնել։ Հացերը երկու կողմից թաթափել ձվով զանգվածի մեջ, և երկու կողմերից կարագով տապակել։
Խմորի համար կարագը հալել, ավելացնել լուծվող սուրճը և եռման ջուրը, խառնել, մինչև լուծվի։ Չոր բաղադրիչները խառնել, ավելացնել կարագի զանգվածին, խառնել։ Թանը և ձուն հարել, ավելացնել խմորին, խառնել։
Հնդկաձավարը եփել։ Գազարն ու սոխը տապակել ձեթով։ Հնդկաձավարը, ձուն, տապակած սոխն ու գազարը բլենդերով հարել։ Ավելացնել համեմունքները և աղացած մսերը։ Լավ խառնել։
Խմորը պատրաստելու համար անհրաժեշտ է ալյուրի մեջ փոս անել, լցնել շաքարավազն ու դեղնուցը, խառնել, հունցել, ավելացնել կիտրոնի կեղևը, ապա սառը կարագը փոքր կտորներով ավելացնել, հունցել առաձգական խմոր։ Ծածկել սննդի տոպրակով, դնել սառնարանում 1 ժամ։
Ծաղկակաղամբը կտրատել, դասավորել տապակի վրա, համեմել աղով, պղպեղներով և սխտորի փոշիով, ցողել ձեթ, ծածկել փայլաթիթեղով, եփել ջեռոցում 260°-ում 5 րոպե, ապա հեռացնել փայլաթիթեղը, եփել ևս 10 րոպե, շրջել կտորները, եփել ևս 6֊8 րոպե։ Մատուցել մաղադանոսով և ձեր նախընտրած սոուսներով։
Գազարն ու սոխը ձեթով տապակել, ¼ մասն առանձնացնել։ Մնացածը խառնել եփած բրնձի հետ։ Կաղամբը թեթև խաշել։ Փաթաթել տոլման, դասավորել կաթսայի մեջ, վրան լցնել առանձնացրած գազարով սոխառածը։ Ըստ նախասիրության՝ ավելացնել տոմատ կամ լոլիկիկի և պղպեղի սոուս։
Մեծ ամանի մեջ խառնել ջուրն ու թթխմորը, ավելացնել աղը և կրկին խառնել։ Ավելացնել ալյուրը, հունցել, ծածկել սննդի տոպրակով և սենյակային ջերմաստիճանում թողնել 30 րոպե։
Սպանախը լվանալ, կտրատել խոշոր մասերի, քամիչի մեջ ձեռքով ճզմել, որպեսզի հյութը դուրս գա, ավելացնել կտրատած կանաչին, սոխը և սխտորը։
Վարունգ- 2 հատ, կլոր կտրատած, կարմիր սոխ- ¼ գլուխ, կտրատած, յոգուրտ- ¼ բաժակ կամ թթվասեր, կամ մայոնեզ…
Թանձրուկի բաղադրիչները խառնել առանձին ամանի մեջ։ Աղցանամանի մեջ լցնել աղցանի բաղադրիչները, ավելացնել թանձրուկը, խառնել, մատուցել։
Առանձին ամանի մեջ խառնել սոուսի բաղադրիչները։ Աղցանամանի մեջ լցնել աղցանի բաղադրիչները, ավելացնել սոուսը, խառնել, դնել սառնարանում 15 րոպե, մատուցել։
Կարագն ու շաքարավազը հարել, ավելացնել ձուն և շարունակել հարել։ Ավելացնել ալյուրը, աղը, փխրեցուցիչը, վանիլինն ու կաթը, հարել ցածր արագությամբ։