
Բանջարեղենով կարկանդակ

Բաղադրիչները՝
- 500 գ պիցցայի խմոր
- 250 գ ծաղկակաղամբ
- 200 գ ծնեբեկ
- 2 հատ գազար
- 200 գ գաուդա պանիր
- 2 հատ ձու
- 1/2 բաժակ կաթ
- աղացած սև պղպեղ
- աղ
Պատրաստման եղանակը
Միջուկի համար գազարը խորանարդաձև կտրատեք: Ծնեբեկի ցողունները մաքրեք կեղևից ու կիսեք: Ծաղկակաղամբը մասնատեք: Պատրաստի բանջարեղենը 5 րոպեով մտցրեք աղաջրի մեջ:
Պանիրը քերեք, ավելացրեք ձուն, կաթը, աղն ու պղպեղը և բլենդերով հարեք:
Խմորը 0,5 սմ հաստությամբ բացեք, տեղադրեք կարագ քսած տապակի մեջ: Վրան տեղադրեք բանջարեղենը, բանջարեղենի վրա լցրեք ձվապանրային զանգվածը: Կարկանդակը 30 րոպեով տեղադրեք 180 աստիճան տաքության ջեռոցում:
Մատուցելիս կարկանդակը հանեք տապակից ու կտրատեք: