Բաժիններ՝

Վրացական «Չիրբուլի»

Բաղադրիչները՝

  • 5 հատ ձու
  • 4 հատ լոլիկ
  • 1 հատ գլուխ սոխ
  • 1 բուռ ընկույզ
  • 4-5 պճեղ սխտոր
  • 1 ճ.գ. տոմատի մածուկ
  • 2 ճ.գ. բուսական յուղ
  • 10 գ կարագ
  • 3 ճյուղ կանաչ սոխ
  • կանաչի (համեմ, սամիթ, մաղադանոս՝ ըստ ճաշակի)
  • աղ
  • 1/2 բաժակ ջուր

Պատրաստման եղանակը

Մանր կտրատեք մաքրած գլուխ սոխը, սխտորն ու ընկույզը: Լոլիկը խորանարդաձև կտրատեք: Կեղևից մաքրել պետք չէ: Մանր կտրատեք կանաչին:

Թավայի մեջ տաքացրեք բուսական յուղի ու կարագի խառնուրդը, ավելացրեք սոխն ու տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը:

Կարդացեք նաև

Ավելացրեք սխտորն ու ընկույզը, ևս 1 րոպե տապակեք:

Ապա ավելացրեք տոմատի մածուկը, հետո՝ կտրտած լոլիկն ու ջուրը: Թողեք եռա, հետո կրակը թուլացրեք և թույլ կրակի վրա 5 րոպե շոգեխաշեք: Աղ արեք: Երբ թավայում եփվող զանգվածը միատարր դառնա, հատ-հատ ջարդեք-ավելացրեք ձվերն այնպես, որ դեղնուցն ամբողջական մնա: Թավան կափարիչով ծածկեք, սպասեք մինչև ձվերն էլ պատրաստ լինեն: Լավ կլինի, եթե դեղնուցը մի քիչ թույլ մնա, դրա համար եփել պետք է 5 րոպե:

Պատրաստի չիրբուլիի վրա կտրտած թարմ կանաչի լցրեք: Մատուցեք տաք վիճակում, հենց թավայով:

Տեսանյութեր

Լրահոս