
Սնկով կալցոնե

Բաղադրիչները՝
- 900 գ պիցցայի խմոր
- 1 հատ ձու
- 2 ճ.գ. ձիթապտղի ձեթ
- 300 գ երշիկ
- 300 գ քերած պինդ պանիր
- 180 գ սունկ
- 6-8 հատ լոլիկ
- 2 հատ քաղցր կարմիր պղպեղ
- 1 գլուխ սոխ
- մաղադանոսի ու սամիթի կտրտած տերևներ
Պատրաստման եղանակը
Երշիկն ու սերմերից մաքրած պղպեղը տաշեղաձև կտրատեք: Լոլիկը օղակաձև կտրատեք, սնկերը՝ փոքր կտորների տեսքով: Սոխը մանր կտրատեք:
Խմորը բացեք, տեղադրեք ձեթ քսած տապակի մեջ: Խմորի կեսի վրա տեղավորեք երշիկը, լոլիկները, քաղցր պղպեղը, պանիրը, սունկն ու կանաչին:
Խմորի ծայրերին ձու քսեք: Միջուկը ծածկեք խմորի մյուս կեսով, խմորի ծայրերը ամրացրեք: Խմորի վրա անցքեր արեք:
Կալցոնեն տեղադրեք 200 աստիճան ցելսիուս ջեռոցի մեջ մինչև պատրաստ լինելը: