Լավ չեմ զգում ինձ, շաքարս կչափե՞ք. Գագիկ Խաչատրյանի գործով նիստն ընդմիջվեց
Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստն ընդմիջվեց. «Լավ չեմ զգում ինձ, շաքարս կչափե՞ք,- ասաց Խաչատրյանը։
«Շտապօգնության» բժիշկները այս պահին զննեցին Խաչատրյանին։
Փաստաբան Երեմ Սարգսյանը դատական նիստի վերսկսումից հետո միջնորդեց հետաձգել նիստը։
«Դող ունի և քրտնարտադրություն>»,-պարզաբանեց փաստաբանը։
Ինչպես ավելի վաղ նշել էինք, Գագիկ Խաչատրյանին այսօր ևս իրավապահները պատգարակով բերեցին դատարան: «Շտապօգնություն»-ից բացի` դատարանում է նաև Գերմանիայից ժամանած բժիշկը, որին արգելել էին ՔԿՀ-ում զննել իր բուժառուին` այն պայմանավորելով լիազորագրի բացակայությամբ։

