Մի կարևոր բան ասեմ, որն օգնելու է PISA-ին նայել մեկ այլ տեսանկյունից։ Այն, որ Հայաստանի հանրակրթությունը ծանր վիճակում է, հասկանալի է։ Բայց ինձ համար շատ անսպասելի էին Հայաստանի դպրոցականների նման ցածր արդյունքները։ Ամեն դեպքում Հայաստանի հանրակրթությունն այս աստիճանի վատը չէ։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով կոլեգիայի անդամ Անդրեյ Սլեպնևը հանդիպել է Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարար Պիյուշ Գոյալի հետ։
Եվրոպայում գազի բորսայական գները շարունակում են աճել՝ հասնելով մինչև 5%-ի և 2022 թվականի դեկտեմբերի 22-ից ի վեր առաջին անգամ հազար խորանարդ մետրի դիմաց գերազանցելով 1000 դոլարը, վկայում են լոնդոնյան ICE բորսայի տվյալները։
«Դավիթ Խուդաթյանն այսօր Վիեննայում հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիի հետ։ Անդրադարձել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին, ինչպես նաև նոր ատոմակայանի մոդելի ընտրության հետ կապված հարցերին»։ ՏԿԵ նախարարություն
Մենք պատշաճ պատասխանում ենք ամեն ինչին՝ ըստ պատշաճության, ըստ պատեհության, և ըստ Հայաստանի Հանրապետության շահի, Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ խոսելով Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևի հայտարարություններին պատասխանելու մասին
Միացյալ Նահանգների Արդարադատության նախարարությունը սեպտեմբերի 8-ին հայտնել է, որ Վրաստանից ԱՄՆ արտահանձնված Ռուսաստանի 36-ամյա քաղաքացի, ծրագրավորող Սերգեյ Ֆիլիմոնովին սպառնում է մինչև 175 տարվա ազատազրկում։
Իսրայելը շարունակելու է Լիբանանի հարավում «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների ոչնչացման գործողությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեսաուղերձում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին, կրիտիկական ենթակառուցվածքներին և լոգիստիկ կենտրոններին, եթե գործընկերները կարողանան ապահովել Մոսկվայի կողմից նույնպիսի պարտավորությունների ստանձնումը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ
Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, որ Ռուսաստանի Կենտրոնական բանկի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն՝ չնայած այն կոչերի ուժեղացմանը, ըստ որոնց 210 միլիարդ եվրոն ուղղվի ֆինանսական միջոցների պակաս զգացող Ուկրաինային լրացուցիչ աջակցություն ցուցաբերելուն, հաղորդում է Euronews-ը։
Սյունիքի շուրջ ձևավորվող աշխարհաքաղաքական և անվտանգային միջավայրը չի սահմանափակվում Իրանի անվտանգային նկատառումներով, տարածաշրջանում երկարաժամկետ ներկայություն ապահովելու ԱՄՆ-ի ձգտումներով և թուրք-ադրբեջանական նպատակադրումներով։ Դրա ձևավորման վրա ներգործում են նաև Ռուսաստանի, Չինաստանի և Հնդկաստանի երբեմն էապես տարբերվող, բայց փոխկապակցվող ռազմավարական շահերը։
Ես հենց նոր զեկույց ստացա այն մասին, որ Միացյալ Նահանգները պատմության ընթացքում ավելի շատ բարձրորակ զենք է արտադրում, քան երբևէ։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
2026 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստանում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 23.2%-ով։
Ճգնաժամի մեջ գտնվող Իրանը ցանկանում է արագ և վճռականորեն գործարք կնքել։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հաշվի առնելով Վլադիմիր Խաչատրյանի 2026 թվականի սեպտեմբերի 11-ի դիմումը՝ կարգադրում եմ.
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պահեստազորի գնդապետ, ռազմական հարցերով փորձագետ Հայկ Նահապետյանն է:
Սեպտեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ռուս Ուղղափառ Եկեղեցու Երևանի և Հայաստանի թեմի կառավարիչ, Պոդոլսկի և Լյուբերեցկի արքեպիսկոպոս Ակսիյին։
«Թուրքիայի արտահանողների միությունը» տվյալներ է հրապարակել 2026-ի հունվար-օգոստոս ժամանակահատվածում Թուրքիայի արտահանման ցուցանիշների վերաբերյալ։ Նշվում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալներն աճել են 4%-ով՝ 177.9 մլրդ դոլարից հասնելով 185 մլրդ դոլարի։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 14-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Վրաստան։
Սեպտեմբերի 14-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության և ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ESCAP) համագործակցությամբ Երևանում մեկնարկել է «Կայուն տրանսպորտային միջանցքների խթանումը՝ միջտարածաշրջանային և ներտարածաշրջանային փոխկապակցվածության ամրապնդման նպատակով» խորագիրը կրող կարողությունների զարգացման երկօրյա աշխատաժողով։
Իշխանության ղեկին գտնվող անգրագետ խմբավորումը քայքայել է կյանքի բոլոր ոլորտները՝ միաժամանակ շարունակելով մեղադրել «նախկիններին»։ Նրանք իշխանության են արդեն անկախության հռչակումից ի վեր Հայաստանի ողջ պատմության գրեթե մեկ քառորդի ընթացքում, և որևէ արդարացում չկա Հայաստանի բնակչության առողջությանն ու ազգային անվտանգությանը, պետականությանն ու ապագային սպառնացող շարունակական վտանգների համար։
«Հայաստանի Սահմանադրությունը՝ որպես պարտավորություն, պետության համար սահմանում է Հայաստանից դուրս գտնվող հայկական պատմամշակութային, հոգևոր արժեքների պահպանության հարցը և նույնիսկ այն պարագայում, երբ որ Հայաստանի իշխանություններն Արցախն Ադրբեջան են հռչակել, նույնիսկ այդ պարագայում սահմանադրական այդ նորմը որևէ ձևով իր ուժը չի կորցրել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի ընթացքում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Բաքվում հավատարմագրված դիվանագետների այցելությանն օկուպացված Արցախ։
Wildberries-ի օգտատերերը կկարողանան հավանած ապրանքի համար վաճառողից զեղչ խնդրել. մարքեթփլեյսը որոշ ապրանքների քարտերում ավելացրել է «Զեղչ եմ ուզում» կոճակը, հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Բրիտանական Isembard ստարտափը Լոնդոնի կենտրոնում բացել է Երկրորդ աշխարհամարտից ի վեր խոշորագույն ռազմարդյունաբերական գործարանը, որը մասնագիտացված է բարձր տեխնոլոգիական ռազմական բաղադրիչների արտադրության մեջ։ Այս մասին սեպտեմբերի 14-ին հայտնել է Financial Times պարբերականը՝ հղում անելով ընկերության ղեկավարությանը։
Սեպտեմբերի 14-ին Հայաստան են ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության զինված ուժերի Արևելյան Եվրոպայի, Ասիայի հետ երկկողմ հարաբերությունների ստորաբաժանման ներկայացուցիչները՝ ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Նիլս Հեյկո Հաթերի գլխավորությամբ։
Ինչո՞ւ ՀՀԿ-ն և Սերժ Սարգսյանը որոշեցին անդամակցել ԵԱՏՄ-ին և Մաքսային միությանը, որովհետև դա բխում էր Հայաստանի տնտեսության շահերից. Տասնյակ-միլիարդավոր դոլարներ են հոսել մեր պետական բյուջե 2013թ. ընդունված այդ որոշման արդյունքում: Այդ բանակցություններն ընթացել են երկար ժամանակ հենց Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ: ԵԱՏՄ անդամ պետություններն ասում էին՝ քանի որ Հայաստանն ընդհանուր սահման չունի ԵԱՏՄ երկրների հետ, դա հնարավոր չէ:
Այն կենտրոնները, որոնք պիտի վերահսկեին ու ստուգեին ջրի որակը, ոչ թե սպասեին, որ բնակիչը իր ծորակից մետաղական զանգված գտնի ու ահազանգի։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է օրերս Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ Գանձասարի և Դադիվանքի վանական համալիրներ կատարած այցի ընթացքում վերջիններիս հայկական պատկանելիությունը ժխտող և իբրև աղվանական ներկայացնող հայտարարությունները և հայ ժողովրդի հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ դրսևորած հեգնական վերաբերմունքը։
Սեպտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին:
Այս օրերին հայ հասարակության գիտակից հատվածը քննարկում է Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ Գյանջայում ծնված և ընդգծված հայատյաց օգնական Հիքմեթ Հաջիևի՝ օտարերկրյա դիվանագետների ներկայությամբ հայկական պատմությունն աղավաղելու դրվագները: