Բաժիններ՝

Խնձորով կարկանդակ

Բաղադրիչները՝

  • 2 հատ խնձոր
  • 100 գ ռիկոտտա պանիր
  • 90 գ կարագ
  • 1 հատ ձու
  • 1 բաժակ ալյուր
  • 100 գ շաքարավազ
  • 3 պտղունց աղացած դարչին
  • 2 պտղունց աղ

Պատրաստման եղանակը

Փափկեցրած կարագը տեղադրեք խորը պնակի մեջ, ավելացրեք 40 գ շաքարավազ ու մի պտղունց աղ:

Ավելացրեք նաև ալյուրն ու պատառաքաղով խառնեք:

Կարդացեք նաև

Խմորին ավելացրեք ձվի դեղնուցը, անհրաժեշտության դեպքում՝ մի փոքր էլ ալյուր ու խմոր հունցեք:

Խմորի գունդը ծածկեք կերակրի թաղանթով ու 15-20 րոպեով տեղադրեք սառնարանում:

Ռիկոտտա պանիրը տեղադրեք խորը պնակի մեջ, վրան լցրեք ձվի սպիտակուցը, 40 գ շաքարավազ ու մի պտղունց աղ: Պատառաքաղով խառնեք:

Խմորը ձեռքերով ամրացրեք տապակի հատակին, ծայրերը մի փոքր բարձրացրեք:

Խնձորը լվացեք, կորիզները հեռացրեք, մասերի բաժանեք:

Խմորի վրա լցրեք պանրային խառնուրդը, պանրային խառնուրդի վրա շրջանաձև (պարույրաձև) շարեք կտրտած խնձորները:

Խնձորների վրա շաքարավազ ու աղացած դարչին ցանեք:

Տապակը մոտ 35-40 րոպեով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:

Պատրաստի կարկանդակը թողեք մի փոքր հովանա ու մատուցեք: Ցանկության դեպքում վրան կարող եք շաքարի փոշի ցանել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս