Բաժիններ՝

Հավը՝ սխտորով ու սոյայի սոուսով

Բաղադրիչները
6 բաժնի համար

  • 1 հատ հավ
  • 1 ճ.գ. սոյայի սոուս
  • 1 ճ.գ. բուսական յուղ
  • 2 պճեղ սխտոր
  • 1 ճ.գ. մեղր
  • 2 ճ.գ. նարնջի հյութ
  • աղացած սպիտակ պղպեղ

Պատրաստման եղանակը

Հավը փորի հատվածից բացեք ու այնպես տեղադրեք, որ կողոսկրերը հպվեն յուղով պատած տապակին:

Հավի վրա քսեք կտրտած-մանրացրած սխտորն ու սոյայի սոուսը, վրան պղպեղ ցանեք, 12 ժամ թողեք սառը տեղում:

Կարդացեք նաև

Հավով տապակը փայլաթիթեղով ծածկեք ու 1 ժամ տապակեք 160 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում: Փայլաթիթեղը հեռացրեք: Պատրաստ լինելուց 10 րոպե առաջ հավի վրա լցրեք մեղրի հետ խառնած նարնջի հյութը:

Հավը տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը:

Մատուցեք բանջարեղենով աղցանի կամ տապակած կարտոֆիլի հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930