Բաժիններ՝

Ճուտը՝ շերտավոր խմորի մեջ

Բաղադրիչները՝

  • 3 հատ ճուտ
  • 1 կգ շերտավոր խմոր
  • 150 գ հավի լյարդ
  • 150 գ հավի սիրտ
  • 250 գ մսի խճողակ
  • 2 գլուխ սոխ
  • 100 գ ցորենի հաց
  • 1 բաժակ կաթ
  • 1 ճ.գ. տոմատի մածուկ
  • 2 հատ ձու
  • 3 ճ.գ. ձվաջուր
  • 2 ճ.գ. մանանեխ (горчица)
  • աղացած սպիտակ պղպեղ, աղ

Պատրաստման եղանակը

Ճտերը ներսից ու արտաքինից պատեք աղով, պղպեղով ու մանանեխով:

Միջուկի համար լյարդն ու սիրտը մանր կտրատեք: Խառնեք մսի խճողակի, կաթով թրջած ու քամած հացի, տոմատի մածուկի, կտրտած սոխի ու ձվերի հետ, աղ ու պղպեղ արեք, խառնեք:

Կարդացեք նաև

Ճտերը լցոնեք ստացված զանգվածով, փորիկները կարեք կամ փայտիկներով ամրացրեք:

Խմորը բարակ բացեք, 3 մասի բաժանեք, դրանցով փաթաթեք ճտերը: Խմորի վրա անցքեր արեք: Ճտերը տեղադրեք 200 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում մինչև պատրաստ լինելը: Պատրաստ լինելուց 15 րոպե առաջ պատեք ձվաջրով:

Մատուցելիս ճտերը համաչափ մասերի բաժանեք: Մատուցեք կտրտած բանջարեղենի հետ:

Տեսանյութեր

Լրահոս