Բաժիններ՝

Լոլիկով ու պարմեզանով սուպ-պյուրե

Բաղադրիչները՝

  • 6 հատ լոլիկ
  • 1 գլուխ սոխ
  • 1 հատ գազար
  • 30 գ նեխուրի արմատ
  • 1 թ.գ. ձիթապտղի ձեթ
  • 2 բաժակ մսային արգանակ
  • 2 ճ.գ. սերուցք
  • 4 ճ.գ. քերած պարմեզան պանիր
  • աղացած սև պղպեղ, աղ, մի փոքր շաքարավազ

Պատրաստման եղանակը

Լոլիկների վրա խաչաձև կտրվածք արեք, մի քանի վայրկյանով մտցրեք եռացրած ջրի մեջ, հանեք, մաքրեք կեղևից: Լոլիկի պտղամիսը կտրատեք:

Սոխը, նեխուրն ու գազարը մանր խորանարդների ձևով կտրատեք, ձեթի մեջ տապակեք: Վրան լցրեք մսային արգանակը: Ավելացրեք կտրտած լոլիկը, շաքարավազը, աղ ու պղպեղ արեք, 15 րոպե եփեք:

Կարդացեք նաև

Բանջարեղենը արգանակի հետ միասին բլենդերով հարեք, խառնեք սերուցքի հետ, ապուրը տաքացրեք:

Մատուցելիս ապուրը լցրեք ափսեների մեջ, վրան լցրեք քերած պանիրն ու զարդարեք կանաչիով:

Տեսանյութեր

Լրահոս