Ուորեն Բաֆեթը հեռացել է Berkshire Hathaway-ի նախագահի պաշտոնից, որը զբաղեցնում էր 1970 թվականից
Ուորեն Բաֆեթը հեռացել է Berkshire Hathaway ներդրումային ընկերության նախագահի պաշտոնից՝ կոնգլոմերատում այդ պաշտոնը ավելի քան 50 տարի զբաղեցնելուց հետո։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
Ուորեն Բաֆեթի որդին՝ Հովարդը, ընտրվել է Berkshire Hathaway-ի տնօրենների խորհրդի նախագահ։ Նա կոնգլոմերատի տնօրենների խորհրդում էր 1993 թվականից։ Խորհուրդը նրան նախագահ է ընտրել վաղուց հաստատված հաջորդականության պլանին համապատասխան:
Այդ պաշտոնն զբաղեցնող նրա 96-ամյա հայրն անցել է պատվավոր նախագահի պաշտոնին։ Այս կարգավիճակը նա ստացել է Berkshire Hathaway-ին և դրա սեփականատերերին մատուցած բացառիկ ծառայությունների համար։
Ուորեն Բաֆեթը, որն ընկերությունում աշխատում է 1965 թվականից և վերջերս գործադիր տնօրենի պաշտոնը զիջել է Գրեգ Աբելին, կմնա տնօրենների խորհրդի անդամ և կշարունակի փոխանցել իր «արժեքավոր դատողություններն ու հայացքները»։
1999 թ. ի վեր Հովարդ Բաֆեթը գլխավորում է իր անունով բարեգործական հիմնադրամը՝ Howard G. Buffett Foundation-ը, որը մասնագիտացած է պարենային անվտանգության ապահովման և հակամարտությունների լուծման գործում։ Նա շուրջ տասը տարի եղել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի բարի կամքի դեսպանը։

