Բաժիններ՝

Բրոկոլիով ու ապխտած սաղմոնով կարկանդակ

Բաղադրիչները՝

Խմորի համար

  • 220 գ ցորենի ալյուր
  • 100 գ անյուղ կաթնաշոռ
  • 2 հատ ձու
  • 1 ճ.գ. բուսական ձեթ
  • 1 թ.գ. խմորիչ
  • աղ

Միջուկի համար

  • 500 գ բրոկոլի
  • 200 գ ապխտած սաղմոնի ֆիլե
  • 1 փունջ սամիթ
  • 200 գ թթվասեր
  • 3 հատ ձու
  • 1 թ.գ. աղացած ծովաբողկի (хрен) արմատ
  • 1 պտղունց աղացած մշկընկույզ (мускатный орех)
  • աղ

Պատրաստման եղանակը

Խմորի բաղադրիչները խառնեք ու խմոր հունցեք, ծածկեք այն անձեռոցիկով ու 30 րոպե պահեք տաք վայրում:

Բրոկոլին մասնատեք, ոտիկներն առանձնացրեք ու մանր կտրատեք: Բրոկոլիի գլխիկները 5 րոպե շոգեխաշեք: Բրոկոլիի ոտիկները խաշեք մինչև փափկելն ու անցկացրեք երկաթե քամիչով:

Բրոկոլիի ոտիկներից ստացված պյուրեն խառնեք կտրտած սամիթի, ձվի, թթվասերի, աղացած ծովաբողկի արմատի, աղի, պղպեղի ու մշկընկույզի հետ:

Ձուկը բարակ տաշեղների ձևով կտրատեք:

Խմորը բացեք ու տեղադրեք կարագ քսած տապակի մեջ, պատառաքաղով վրան անցքեր արեք:

Խմորի վրա տեղադրեք բրոկոլիի գլխիկներն ու ձկան կտորները:

Կարկանդակի վրա լցրեք ձվային խառնուրդը: Կարկանդակը 45 րոպեով տեղադրեք 200 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս