
Գազարով ու ելակով աղցան

Բաղադրիչները՝
- 6 հատ գազար
- 300 գ ելակ
- 3 ճ.գ. ձիթապտղի ձեթ
- 1 ճ.գ. կիտրոնի հյութ
- 1 ճ.գ. կտրտած պատրինջ (мелисса)
- 1 ճ.գ. լայմի քերած կեղև
Պատրաստման եղանակը
Գազարը տաշեղաձև կտրատեք: Ելակները կիսեք:
Սոուսի համար ձեթը կիտրոնի հյութի ու պատրինջի հետ հարեք:
Ելակը խառնեք գազարին, լցրեք աղցանամանի մեջ:
Մատուցելիս աղցանի վրա լցրեք սոուսն ու լայմի քերած կեղևը: