
Գազարով ու մանգոյով աղցան

Բաղադրիչները՝
- 500 գ գազար
- 2 հատ մանգո
- 1 ճ.գ. կիտրոնի հյութ
- 1 թ.գ. շաքարավազ
- 4 ճ.գ. թթվասեր
- 1/8 թ.գ. կարմիր չիլի պղպեղ
- 1 փունջ կանաչ սոխ
- աղ
Պատրաստման եղանակը
Գազարը տաշեղների ձևով կտրատեք:
Մանգոն կիսեք, կորիզը հանեք, պտղամիսը տաշեղաձև կտրատեք:
Մանգոն ու գազարը խառնեք: Կիտրոնի հյութը խառնեք շաքարավազի հետ, խառնուրդը լցրեք գազարի ու մանգոյի վրա:
Թթվասերը խառնեք աղի ու չիլի պղպեղի հետ:
Մատուցելիս աղցանի վրա լցրեք թթվասերի խառնուրդն ու ձևավորեք մանր կտրտած կանաչ սոխով:
Որպեսզի կիտրոնի հյութը հեշտությամբ քամեք, նախապես այն մի քանի վայրկյանով մտցրեք եռացրած ջրի մեջ: